Ուկրաինայում կարող է բացվել ՆԱՏՕ-ի կենտրոն` Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի փորձի ուսումնասիրության համար, հայտնում է gazeta.ru-ն: Այդ մասին հայտարարել է Բանակի, փոխակերպման և զինաթափման հետազոտության կենտրոնի (CACDS) տնօրեն Միխայիլ Սամուսը:
Նրա խոսքերով` Կիևին կենտրոնի ստեղծման առաջարկություն կարող են անել արևմտյան գործընկերները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հուլիսին՝ Վարշավայում:
Կենտրոնում նաև նշել են, որ ըստ որոշ տվյալների` գագաթնաժողովի ընթացքում Կիևին կարող է առաջարկություն արվել «Ուկրաինային ՆԱՏՕ-ի ասոցացված գործընկերոջ նոր կարգավիճակ տալու մասին»:









































