«Բարսելոնա»-ն չի դիտարկում թիմի դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենի հետ նոր պայմանագիր ստորագրելու տարբերակը, չնայած ֆուտբոլիստը հայտարարել է, որ ցանկանում է մնալ ակումբում:
Վերջին ամիսների ընթացքում գերմանացու ապագան քննարկման ենթակա էր, ինչի վրա ազդեցություն ուներ «Մանչեսթեր Սիթի»-ի հետաքրքրվածությունը նրա ծառայությունների նկատմամբ: Սակայն նախորդ շաբաթ Տեր Շտեգենը հայտարարել է, որ մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի հետ դարպասապահի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականը: Նրա հրաժարագինը 80 մլն եվրո է կազմում:









































