Իսպանիայի քաղաքացիական գվարդիան կալանավորել է Ryanair ավիաընկերության Տեներիֆեից թռչող չվերթի ուղևորին, որը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը, եթե իրեն գարեջուր չտան, հայտնում է Europa Press գործակալությունը:
Նմանատիպ սպառնալիք տղամարդը կրկնել է 3 անգամ: Ինքնաթիռի նշանակված վայրում վայրէջքից հետո անձնակազմը կանչել է Քաղաքացիական գվարդիա, որը կալանավորել է գարեջրի սիրահարին:









































