Քարնեգի-Մելոն համալսարանի հետազոտողներն աշխատում են SkinTrack նախագծի վրա, որի նպատակն է ստեղծել մատանի սմարթ-ժամացույցի կառավարման համար: Այս մասին հայտնում է MIT Technology Review-ն:
Մատանին հնարավորություն կտա ձեռքի մաշկը դարձնել թաչսքրին՝ սմարթ-ժամացույցի համար: Օգտատերը մատանիով ձեռքը սահեցնում է մյուս ձեռքի վրայով, իսկ մատանին ազդանշաններ է փոխանցում հենց դիվայսին:
«Խելացի» ժամացույցի էկրանը սովորաբար շատ փոքր է լինում, ուստի սարքը կառավարելը բավական դժվար է:









































