Ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչը Կաննի կինոփառատոն կբերի չհրկիզվող պահարան՝ «100 տարի. ֆիլմ, որը դուք երբեք չեք տեսնի» կինոնկարով։ Այս մասին հայտնում է NME-ն։
Այն նախատեսված է ցուցադրել մեկ դար անց։ Ֆիլմի պրեմիերան ծրագրված է 2115 թվականի նոյեմբերի 18-ին։
Ֆիլմի ռեժիսորն է Ռոբերտ Ռոդրիգեսը, ով հայտնի է «Մեղքերի քաղաքը», «Լրտեսների երեխաները» ֆիլմերով։
Կաննի կինոփառատոնի տնօրեն Տիերի Ֆրեմոն ֆիլմն անվանել է «ինովացիոն կինեմատոգրաֆիական նախագիծ» և հույս է հայտնել, որ սերունդները կդիտեն ֆիլմը որպես 2116 թվականին «Ոսկե արմավենու ճյուղի» հավակնորդ: