«Տոտենհեմ»-ի առաջատար Հարի Քեյնը նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում է Daily Mirror-ը։ Քեյնը կդառնա «Տոտենհեմ»-ի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Ըստ նոր պայմանագրի՝ Քեյնի շաբաթական աշխատավարձը կկազմի 100․000 ֆունտ։ Պայմանագրի ժամկետը չի նշվում։ Հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2020թ․։
Հարի Քեյնն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 48 խաղ, խփել 28 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում։









































