Thursday, 04 06 2026
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
07:40
Նավթի գներ – 03/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը

Ի՞նչ միջոցներով է Սուրիկ Խաչատրյանը կառուցել Գորիսի իր հայտնի առանձնատունը

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը շարունակում է Aravot.am-ին  ներկայացնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին վերաբերող իր բացահայտումների շարքը:

 «1991 թվականին իմ քաղաքապետ ընտրվելուց առաջ, Գորիսի քաղխորհրդի գործկոմը 600 քմ հողատարածք է հատկացնում քաղաքի կենտրոնական մասերից մեկում՝ Դավիթ Բեկ հատվածում մինչ այդ չորս անգամ դատապարտված Սուրիկ Խաչատրյանին: Նա մինչև այդ  ուներ 2 սենյականոց բնակարան և մեկ ժիգուլի՝ 06: Երբ ընտրվեցի քաղխորհրդի գործկոմի նախագահ, դրանից կարճ ժամանակ անց, Սուրիկ Խաչատրյանը արդեն որպես գումարտակի հրամանատար, ներկայացավ ու խնդրեց ավելացնեմ իր այդ  600 քմ հողատարածքը հարևանների հողատարածքների հաշվին:

 Մերժեցի իր բանավոր դիմումը, բայց ինչպես հետո պարզվեց՝ այդ 600 քմ տարածքը մի քանի անգամ  ավելացրեց հարևանների հաշվին: Կարճ ժամանակ անց նա սկսում է Գորիսի իր ներկայիս ապարանքի շինարարությունը: Բոլորը գիտեն, որ այդ ապարանքի շինարարության վրա մի քանի հազար գծամետր սրբատաշ բազալտ է օգտագործվել, որի համար հատուկ հանք էին բացել: Այդ հանքը բացել էին այդ ժամանակ Գորիսում  Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցվող գմբեթի համար:  Իմ ժամանակ դեռևս դժվարությամբ ֆինանսական միջոցներ հատկացրինք, որ շինարարությունը կարողանանք ավարտին հասցնել:

 Սուրիկ Խաչատրյանը թե՛ քաղաքային ֆինանսական միջոցները, թե՛ առանձին հիմնարկների, գործարարների ու քաղաքացիների նվիրատվությունները օգտագործելուց հետո, տեսնում ենք, որ տասնապատիկ ավելի սրբատաշ այդ նույն բազալտից օգտագործում է իր ապարանքի շինարարության վրա: Այդ ընթացքում փակում է Դավիթ Բեկ փողոցի մի հատվածը , պարսպապատում է և դարձնում իր առանձնատան բակ: Հետո իր կալվածքին միացնում է իր տան դիմաց գտնվող  Գորիսի նորակառույց քաղաքային բաղնիքը: 90-ականների առաջին տարիներին՝ պատերազմի ժամանակ, մենք դժվարությամբ միջոցներ էինք հայթայթում բաղնիքի շինարարությունն ավարտին հասցնելու համար, որ գորիսեցիները, բաղնիքներ չունեցող անձինք հնարավորություն ունենան հարմարավետ բաղնիքում լողանալ: Այդ բաղնիքի շենքը սրբատաշ բազալտից է: Դրա վրա ծախսվել են հսկայական պետական միջոցներ: Այսօր 400. 000 դոլարով չես կարող նման շենք կառուցել»,- Aravot.am-ին պատմել է Գորիսի նախկին քաղաքապետը:

 Նրա խոսքերով, Սուրիկ Խաչատրյանը  Գորիսի իր առանձնատան ներսում էլ անթույլատրելի ճանապարհով օգտագործել է աշխարհի ամենաթանկ փայտանյութը. «Հսկայական փայտանյութ  է օգտագործվել, որն աշխարհի ամենաթանկ փայտանյութն է:  

 Խոսքը Մարտակերտի անտառում շատ քիչ հանդիպող կարմիր ծառերի մասին է, որոնք համաշխարհային բնաշխարհի կարմիր գրքում են գտնվում»:

 Aravot.am-ը պատրաստ է լսել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, բայց նա Գորիսում տեղի ունեցած դեպքից հետո անջատել է իր հեռախոսը:

 

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում