Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, ով որոշ ժամանակ հանդես է եկել Դանիայի առաջնությունում` «Ռաներս» թիմում, մեկնաբանել է ազգային թիմի ջախջախիչ հաղթանակը դանիացիների նկատմամբ:
«Ես անգամ մի քիչ խղճում եմ դանիացիներին: Հաղթել եմ Դանիայում և հիանալի է, որ հնարավորություն ունեցա կրկին հաղթելու: Դանիայի ընտրանին գերազանց թիմ է: Բայց մեր մարզիչը մեզ հիանալի էր նախապատրաստել խաղին: Մենք պատրաստ էինք դիմակայելու:
Այս հաղթանակը մեր մարզչի և ամբողջ երկրի համար է: Նախորդ հանդիպումներում մենք չէինք կարող ցուցադրել այն խաղը, որ մեզնից ակնկալում էին մարզիչն ու հայ երկրպագուները: Այժմ մենք ապացուցեցինք, որ Հայաստանի ազգային հավաքականը գերազանց թիմ է` հիանալի ֆուտբոլիստներով»,- ասել է Մովսիսյանը:








































