Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է Կաթոլիկ եկեղեցում գեյ-լոբբու առկայության մասին և կոչ է արել պայքարել կոռուպցիայի դեմ:
«Կան բարեպաշտ մարդիկ (եկեղեցական բյուրոկրատիայում), սակայն կա նաև կոռուպցիա: Հիշատակվել է գեյ-լոբբին, և դա ճիշտ է, այն գոյություն ունի: Պետք է տեսնել, թե ինչ կարելի է ձեռնարկել»,- Հռոմի պապի բառերն է մեջբերում CNN հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Ֆրանցիսկոս պապը նման հայտարարությամբ հանդես է եկել կրոնական լատինաամերիկացի գործիչների հետ հանդիպմանը: Պապի խոսքերը մեջբերել է չիլիական կայքերից մեկը՝ վկայակոչելով կաթոլիկ շրջաններում իր աղբյուրներին:
Նշվում է նաև, որ Վատիկանը չի հերքել Հռոմի պապի բառերի իսկությունը:










































