Ավելի քան 400 հազար երեխաներ, ովքեր ԵՄ-ում 2015 թվականին ապաստանի ստացման հայտ են ներկայացրել, չունեն իրավական կարգավիճակ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պատոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) եվրոպական երկրների իշխանություններին, որոնք քննարկում են փախստականներին ու ներգաղթյալներին ապաստան տրամադրելու նոր կանոնները, կոչ է անում առաջին հերթին ելնել անչափահասների իրավունքները հարգելու անհրաժեշտությունից։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Դյուժարիկի խոսքով՝ այդ երեխաները գտնվում են իրավական վակուումում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի անունից նա ԵՄ-ին կոչ է արել ժամանակին ընդունել որոշումներ, որոնք կպաշտպանեն երեխաներին ռիսկերից, կապահովեն տեղեկատվության արագ փոխանակում անդամ պետությունների միջև, ինչպես նաև կերաշխավորեն, որ ցանկացած գործություն կիրագործվի՝ ելնելով յուրաքանչյուր երեխայի շահերից, որին ծնող չի ուղեկցում։
Մանկական հիմնադրամը ԵՄ երկրներին նաև կոչ է արել բացառել երեխաներին կալանքի տակ պահելու հնարավորությունն այն ժամանակահատվածում, երբ քննվում է նրանց՝ այլ պետություն հանձնելու հնարավորությունը, ինչպես նաև ժամանակին նշանակել խնամակալներ ու ապահովել ապրելու պատշաճ պայմաններ։









































