Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի «Սևիլիա» – «Շախտյոր» պատասխան հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով: Իսպանական ակումբը երկու խաղերի արդյունքում հաղթեց 5:3 հաշվով՝ դուրս գալով Եվրոպա լիգայի եզրափակիչ:
Նշենք, որ արդեն երրորդ տարին է անընդմեջ՝ «Սևիլիա»-ն կարողանում է եզրափակիչի ուղեգիր նվաճել: Նախորդ երկու դեպքում սևիլիացիներին հաջողվել է դառնալ Եվրոպա լիգայի հաղթող:
Ավելացնենք, որ եզրափակիչում իսպանական թիմի մրցակիցը «Լիվերպուլ»-ն է, որին հաջողվեց երկու խաղերի արդյունքում 4:1 հաշվով հաղթել «Վիլյառեալ»-ին:








































