RIA Novosti-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ը հիասթափված է Ստամբուլում մայիսի 23-24-ին կայանալիք Միջազգային հումանիտար գագաթնաժողովին մասնակցելուց «Բժիշկներ առանց սահմանի» (MSF) կազմակերպության հրաժարվելուց, հայտնել է Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Չորեքշաբթի օրը MSF-ը հայտարարել է այն մասին, որ իրենք չեն մասնակցի Միջազգային հումանիտար գագաթնաժողովին: «Մենք այլևս հույս չունենք, որ Միջազգային հումանիտար գագաթնաժողովը կպատասխանի հումանիտար գործողությունների և արտակարգ արձագանքման անկատարություններին` հատկապես կոնֆլիկտների իրավիճակներում»,- ասված է հայտարարության մեջ:
Դյուժարիկն այդ որոշումն անվանել է «հիասթափեցնող»: Նրա խոսքերով` գագաթնաժողովում աշխատանք կկատարվի հարցերի վրա, որոնցից շատերն արժանի են MSF-ի ուշադրությանը, որտեղ «MSF-ի ձայնն ավանդաբար ուժեղ է և ազդեցիկ»:









































