«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտնել է, թե չի կարող երաշխավորել , որ թիմի երիտասարդ` հարձակվող Ստեֆան Էլ-
Շարավին, ում ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ն, կշարունակի ելույթները միլանյան ակումբում:
«Էլ-Շարավին մեր թիմի ամենալավ ֆուտբոլիստներից է: Ես չեմ ասել, թե չենք վաճառի Ստեֆանի տրանսֆերը, քանի որ երբեք չես կարող կանխատեսել տրանսֆերային պատուհանի ժամանակ կատարվելիք իրադարձությունները»,- Football Italia-ն մեջբերում է Գալիանիի խոսքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «քաղաքայիններ»-ը պատրաստ են 40 մլն եվրո առաջարկել Էլ-Շարավիի տրանսֆերի դիմաց:








































