Thursday, 04 06 2026
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

Քոչարյանն իր ռեսուրսներով կարող է ազդել առաջիկա աշնան ֆորս-մաժորների վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանյան «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը:

 – Պարոն Կարախանյան, ավարտվեցին գազի գնի շուրջ բանակցությունները, գազի գինն արդեն հայտնի է: Որոշ շրջանակներ այսօր, նախկինում նաև Դուք  գազի գնի բարձրացումների ժամանակ  պնդում էիք, որ  Հայաստանում գազի գինն այդքան  շատ ՌԴ-ն չի բարձրացնում, որքան հայկական կողմը: Սա ինչպե՞ս  կհիմնավորեք, թե՞ ենթադրություններ են:

 – Ռուսական  քաղաքական բարձրաստիճան շրջանակներում գազի գնի  հարցը, որպես հիմնական հարց,  չի քննարկվում, բայց  ընդհանրապես քննարկվել է և ուշադրություն դարձվում է  հայաստանյան հասարակական արձագանքներին, որոնք այս հարցի շուրջ լինում են: Ասել, որ ՌԴ ղեկավարությունը այս հարցի շուրջ  մտահոգված  չէ, մտահոգված են: Պարզապես իրավիճակը շատ պարզ է. «ՀայՌուսգազարդ» ընկերության 80%-ը պատկանում է  ռուսաստանյան «Գազպրոմ» կազմակերպությանը, բայց «ՀայՌուսգազարդը», որպես կազմակերպություն, գրանցված է  ՀՀ-ում, արտասահմանյան սեփականություն է երկրորդ երկրի տարածքում: Ամեն դեպքում, իրավաբանորեն «ՀայՌուսգազարդը» հայկական  հիմնարկ-ձեռնարկություն է` անկախ նրանից, թե բաժնետոմսերի քանի տոկոսն է Ռուսաստանին պատկանում: Հայաստանը բանակցեց ռուսական կողմի հետ, որի արդյունքում Ռուսաստանը գազի գինը բարձրացրեց մինիմալ կերպով, բայց թյուրիմացություններ առաջացան, ընկալվեց, որ ՌԴ-ն է գազի գինը  բարձրացրել, որովհետև «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ՌԴ-ին, սակայն  կազմակերպությունն ունի իր ներքին  ծախսերը՝ վերանորոգման աշխատանքներ, աշխատավարձեր և այլն, այդ կազմակերպությունը կազմում է  իր ծախսերի ցանկը, և այդ ցանկը ազդում է գնի վրա, ու ասել, թե Ռուսաստանը բարձրացրեց գինը` սխալ է, քանի որ ՌԴ-ն գին չի բարձրացնում, շատ մինիմալ քանակով, իսկ գնի առյուծի բաժինն ընկնում է այն ծախսերին, որոնք Հայաստանում են լինում: Այստեղ շատ նրբություններ կան՝ «Գազպրոմը» չի կարող Հայաստանի իրավական դաշտում Հայաստանի ծախսացանկերը վերահսկել, կարող  է լավագույն դեպքում երաշխավորություններ տալ, իսկ չբարձրացնել գազի գինը չէր կարող, քանի որ այդ մասին արդեն երկու տարի է  բանակցություններ էին գնում: Եթե ճիշտն ասեմ, ես մի քանի խորհրդակցությունների, քննարկումների եմ մասնակցել, որոնց ժամանակ հետաքրքիր մտքեր են հնչում, որոնք պետք է ծնվեին հայկական իշխանությունների ներկայացուցիչների մտքում: Ռուսաստանում զարմանում են, որ այսքան տարիների ընթացքում ՀՀ-ն կարող էր մինիմում երկու ջրածնային ռումբ ստեղծել և ամբողջ Հայաստանը պարուրեր, 12 անգամ էլ պարուրեր արևային մարտկոցներից սկսած, վերջացրած այլընտրանքային էներգակիրների էներգետիկ պաշարներով, բայց ոչինչ չի արել: Այս գազի խնդիրը կարող էր  չլինել: Զարմանում են, ասում են, թե ինչքա՞ն կարելի է տասնյակ տարիներ անընդհատ  խոսել այն մասին, թե գազը թանկացավ: Բա Դուք պետությո՞ւն եք, դուք շատ լավ հասկանում եք, որ գտնվում եք շրջափակման մեջ, շատ լավ հասկանում եք, թե Թուրքիայի վարած քաղաքականությունն ուր է տանում: Բնական է, որ Հայաստանի ցանկացած անվտանգության ծրագիր պետք է առաջին հերթին  կազմված լիներ տրանսպորտային  և էներգետիկայի ոլորտի զարգացման վրա: Իսկ էներգետիկայի ոլորտում Հայաստանն ի՞նչ է արել՝ անընդհատ  նստել  ու մտածել է, թե Ռուսաստանը բարձրացրեց, չբարձրացրեց: Ողջ պետությունը  պետք է կախված չլիներ գազի մեկ խողովակից, որը գալիս է ոչ ստաբիլ տարածքներով:

 – Նախկինում տված հարցազրույցներում ասել էիք, որ աշնանը չեն բացառվում ֆորս-մաժորային  իրավիճակները, որ հասարակությունը երկար չի հանդուրժի իշխանությունների անփույթ վերաբերմունքը:

 – Աշնանն ավելի հստակորեն կերևա, պարզ կդառնա այդ ամենը: Եթե էլի հարկադրային քաղաքականությամբ արտահոսք անեն՝ փորձելով թուլացնել հասարակական բողոքական տրամադրությունները, երկրից մարդկանց արտահոսքն ուժեղացնեն, ապա մարդիկ էլի կգնան, բայց Հայաստանում մնացած զանգվածն ի վիճակի չի լինի դուրս գալ երկրից զուտ ֆինանսական  կամ հոգեբանական գործոններով պայմանավորված: Ուստի այս պարագայում ֆորս-մաժորներ կառաջանան:

 – Իսկ հայաստանյան ընդդիմադիր դաշտը պատրա՞ստ է նման ֆորս-մաժորային իրավիճակների:

 – Դասական տեսակետից  ընդդիմություն պետք է դիտարկել ՀԱԿ-ին և դաշինքին, որն այսօր վերակազմավորման, վերաֆորմատավորման փուլում է, և մասամբ ԲՀԿ-ին, եթե հաշվի չառնենք դեկլարատիվ հայտարարությունները: Ստեղծվելիք նոր իրավիճակի դեպքում այս ուժերը պրոցեսներ պետք է տանեն, ստեղծեն կառույցներ, կազմակերպչական  գործունեություն ծավալեն, ինչն արդեն ՀԱԿ-ն անում է: Պետք է հաշվի առնել այն, որ ամառային ժամանակաշրջան է, բնական է, որ այդ ամենն ագրեսիվ կերպով չի արտահայտվի այս շրջանում, բայց աշնանը դա կլինի: Իսկ հոգեբանորեն բոլոր ուժերը, վստահ եմ, որ պատրաստ են: Բոլորը հասկանում են երկրում ստեղծված  իրավիճակը: Այստեղ մնում է միայն կազմակերպչական հարցը` արդյո՞ք կկարողանան  ժողովրդի շրջանում  ինքնակազմակերպչական կառույցներ ապահովել, ձևավորել քրեական անձանց հակակշիռ հանդիսացող օջախներ: Պետք է օղակներ ստեղծել էֆեկտիվ կերպով աշխատելու համար: Այս իրավիճակում ՌԴ-ն էլ կկանգնի  Հայաստանի ժողովրդի կողքին: Պարզապես Ռուսաստանն էլ  համոզված պետք է լինի, որ դա շարժում է, ժողովրդական պոռթկում է և ժողովրդի միջոցով է կազմակերպվել: Համակարգի փոփոխությունը պետք է տեղի ունենա: Այսինքն՝ պետք է նոր տեխնոլոգիական մտածողությամբ առաջադեմ մարդիկ լինեն և գան իշխանության դեմ և իշխանության համար պայքարեն, որովհետև արտագաղթային հոգեբանությունը կատաստրոֆա է Հայաստանի և ՀՀ ստրատեգիական գործընկեր Ռուսաստանի համար: Սա պետք է գիտակցենք:  Որքան էլ, որ ասենք, թե Ռուսաստանն է մեղավոր, Ռուսաստանն ուզում է ոչնչացնել Հայաստանը` անիմաստ է: Ռուսաստանին անհրաժեշտ է կայուն, ուժեղ հայկական պետականություն, Ռուսաստանին պետք չէ Վլադիմիրովսկի կամ Օռլովսկի մի մարզ և  գավառային մտածելակերպ, որի կրողն են ՀՀ իշխանությունները:

 – Եթե փորձենք ավելի պարզ  խոսել, Ռուսաստանը շարժվում է Հայաստանի քաղաքական էլիտան փոխելու ուղղությա՞մբ:

 – ՌԴ-ն չի ցանկանում գալ և քաղաքական էլիտա փոխել: Ռուսաստանն ասում է. «Հայաստանի ժողովուրդ ջան, Ձեր ցավը տանեմ, մի  վախեցեք, մի փախեք, մի հայաթափվեք Հայաստանից»: Ռուսաստանին Հայաստանի նման թուլացումը ձեռնտու չէ: Ռուսաստանի որոշ շրջանակներ մտածում են, թե ինչպես անեն, որ Հայաստանում արտագաղթը չահագնանա: Ռուսաստանին անհրաժեշտ է այս տարածաշրջանում ուժեղ  Հայաստան, դերակատարություն ունեցող Հայաստան, որտեղից հայերը չեն թողնի-փախնեն, որի արդյունքում  Հայաստանը կդառնա թյուրիմացություն և կիսախուլիգանների հավաքածու: Սա մի վախկոտ իշխանություն է, որ կարող  են մարդու վրա կրակեն սպանեն, բայց իրենք քնած են: Ռուսաստանում  բոլորը դա հասկանում են: «Էլիտա» բառն անհարմար է նույնիսկ ասել: Դրա համար ասում են` «համակարգը փոխեք»:

 – Պարոն Կարախանյան, վստահ եմ՝ հետևել եք նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ օֆշորային գոտիներում ունեցվածքի մասին աղմկահարույց հրապարակմանը և դրան հաջորդած իրադարձություններին: Տիգրան Սարգսյանն ընկալվում է որպես արևմտամետ գործիչ, այս փուլում այս սկանդալը կարո՞ղ էր կազմակերպված լինել ՌԴ կողմից «էլիտայի փոփոխության» տրամաբանության շրջանակում:

 – Բնական է, որ բոլոր երկրները՝ Եվրոպան, ԱՄՆ-ը և նույնիսկ  առանձին եվրոպական երկրներ իրենց առանձին շահերն են հետապնդում, բայց տեղից մի բան պետք է լինի: Եթե Տիգրան Սարգսյանը կամ ենթադրենք` այլ մեկը գումարներ է դուրս բերում, այնուհետև դրանք  ներս են բերվում  օֆշորային կազմակերպությունների միջոցով  բավականին  գռեհիկ կերպով, ապա  պետք է պատրաստ լինես, որ դրանք կօգտագործվեն նաև «ընդդեմ», բայց այսօրվա դրությամբ ասել ՌԴ-ն նպատակամղված հոսք իրականացրեց, որպեսզի Տիգրան Սարգսյանին`  արևմտամետ գործչին, խփի` ծիծաղելի է: Տիգրան Սարգսյանը և ՀՀ իշխանությունները զբաղված են միայն իրենց աթոռը պահելու խնդիրը լուծելով, իսկ  արևմտամետ և ռուսաստանամետ խնդիր չկա: Տիգրան Սարգսյանը գալիս է Ռուսաստանում խոսում է  այնպես, որ լսելու դեպքում կասեք՝  նրա նման Ռուսաստանին նվիրված, ռուսաստանամետ   անձնավորություն չկա Հայաստանում: Նույն բանը կարելի է ասել նաև այն  դեպքում, երբ Տիգրան Սարգսյանը Պետդեպարտամենտում է  հանդիպումներ ունենում: Դրա համար ՌԴ-ում ոչ մեկը լուրջ չի ընդունում այս ամենը: Պարզապես կիպրոսյան իրադարձություններով պայմանավորված արտահոսքեր են  եղել, որոշ ժամանակ շատ տվյալներ բացարձակ բաց են եղել, և ցանկացածը կարող էր վերցնել նայել ու ստուգել, գտնել այնտեղ բազմաթիվ ազգանուններ, որը և տեղի է  ունեցել, ըստ էության:

 – Ընտրություններից հետո Ռուսաստանը ՀՀ-ում  նախընտրած ուժեր ունի՞, թեև ասում եք, որ սպասում է, թե ում կընտրի ժողովուրդը:

 – Ավանդական ռուսամետ ուժերն են դրանք,  այսպես ասած: Ռուսաստանը մի հստակ դիրքորոշում ունի, որը չի փոխվել երկար տարիների ընթացքում՝ Ռուսաստանը նայում է ժողովրդի ռեալ աջակցությանը: Բնական է, որ այստեղ անձերը ևս նշանակություն ունեն, այսինքն՝ կրթական ցենզ, քաղաքական հայացքներ, բայց առաջին հերթին ռուսական  իշխանություններն ունեն մի հստակ ուղենիշ՝ պետք է տեսնեն, որ այդ ուժի ետևում կանգնած է ժողովուրդը: ՌԴ-ն կպաշտպանի  ուժին այն դեպքում, երբ հասկանա, որ այդ ուժի ետևում ժողովրդական զանգված է գնում: Ռուսաստանն ուզում է  աշխատել ինտելեկտուալ, կրթական ցենզով մարդկանց ու ուժերի հետ:

 – Իսկ այդ կրթված ուժերն այսօր որո՞նք են:

 – Այսօրվա դրությամբ բոլոր ընդդիմադիր ուժերի շարքերում կան խմբեր, մարդիկ, որ ինչ-որ տեղ բավարարում են այդ պայմաններին, բացի նրանից, որը դեռ պետք  է երևա ապագայում: Հայաստանի քաղաքական ինտելեկտուալ  շրջանակը կենտրոնացած է ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, նույնիսկ ԲՀԿ-ի  որոշ շրջանակներում և քաղաքացիական շարժումներում: Ի դեպ, Ռուսաստանը համակ ուշադրությամբ հետևում է  քաղաքացիական շարժումների շրջանակներին: Ում հետ, որ Ռուսաստանն ավանդաբար շփվել է վերջին տարիներին, այդ ուժերի հետ էլ շարունակում է գործակցել:

 – Հայաստանյան քաղաքական դաշտից հնարավոր չէ դուրս դասել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով ժամանակ առ ժամանակ իր մասին հիշեցնում է անուղղակիորեն: Մամուլում տեղեկություն տարածվեց, որ նրան առաջարկվել է վարչապետի պաշտոն, որից նա հրաժարվել է: Միգուցե երկրորդ նախագահն ավելի մեծ հավակնություններ ունի: Ռուսաստանն ի՞նչ  ծրագրեր ունի նրա հետ կապված:

 – Եթե չեմ սխալվում, ինքն ասել էր, որ չի ցանկանում լինել թոշակառու, ուստի կարելի է ասել, որ ներգրավված է քաղաքական պրոցեսներում, բայց նրա վարչապետ լինելը ես ինքս լավ չէի պատկերացնի: Ինչպե՞ս նա  կարող էր աշխատել որպես վարչապետ, նման բան չէր կարող լինել: Բոլոր նախագահներն էլ ցանկություն ունեն քաղաքականության մեջ աշխատել, բայց այդ ամենի համար հիմք պետք է լինի, բայց դա տեսականորեն չի լինում, դրա  համար հիմք է պետք: Ռոբերտ Քոչարյանն ինքը պետք է հայտարարի, որ ուզում է մտնել քաղաքականության մեջ, պետք է հայտարարի  իր քաղաքական հենարանի մասին, այդ դեպքում կարելի է խոսել այս մասին առարկայորեն: Ասում են, թե Ռուսաստանն ուզում է Ռոբերտ Քոչարյանին վերադարձնել: Ծիծաղելի է լսել այդ մասին: Դա թեմա չէ: Ռոբերտ Քոչարյանն իր ռեսուրսներով կարող է մասնակցել, որոշ ազդեցություն ունենալ քաղաքական  պրոցեսների, հետագայում  ֆորս-մաժորների, գալիք ընտրությունների վրա, քանի որ  ունի իր ազդեցության ոլորտները, բայց դրանից ոչ ավել և ոչ պակաս, որովհետև Հայաստանն այսօր կանգնած է լրիվ նոր բռնկումների, տեխնոլոգիական խնդիրների և նոր համակարգի ստեղծման առաջ: Կլինի նոր քաղաքացիական հասարակություն, նա էլ կհաղթի և նրա կողքին էլ դրսի ուժերը կկանգնեն:

 – Այսինքն՝ Ձեր նշած նոր հասարակությունում տեղ չունեն երեք նախագահնե՞րը:

 – Հարցն անունների մեջ չէ: Հարցը քաղաքական ու քաղաքացիական ուժերի մեջ է: Կան այդ քաղաքացիական, քաղաքական ակտիվիստները, պարզապես կազմակերպական կառույցները չկան, և Ռուսաստանը հասկանում է, որ ՀԱԿ-ը փորձում է այդ կառույցները վերակառուցել, վերակենդանացնել, որովհետև անհրաժեշտ են ավելի լայն կոալիցիաներ: Միայն այդ կերպ կարող են ջարդվել ընտրակեղծիքների մեքենան, քրեական տարրերի թյուրիմացությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում