Իրանը 3580 ավտոմեքենա է ներկրել ընթացիկ իրանական օրացուցային տարվա (սկսվել է մարտի 21-ից) առաջին երկու ամիսների ընթացքում: Այս մասին հայտնել է Իրանի մաքսային վարչության տնօրեն Աբբաս Մեմարնեջաթը՝ փոխանցում է IRNA գործակալությունը:
Ներկրված մեքենաների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 93 միլիոն դոլար, ինչը 21 տոկոսով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Նրա խոսքով՝ երկիր հիմնականում ավտոմեքենաներ են արտահանում Հարավային Կորեան, Ճապոնիան և ԱՄԷ-ն:
Մեմարնեջաթը նշել է, որ ներկայում արգելված է պրեմիում դասի Porsche ավտոմեքենաների ներկրումը երկիր:
Նշենք, որ մարտի 20-ի ավարտված իրանական օրացուցային անցած տարում երկիրը ներկրել է մոտ մեկ միլիարդ դոլարի ավելի քան 44 հազար ավտոմեքենա:









































