Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան անդրադարձել է իր հաճախորդներ Զլատան Իբրահիմովիչի և Պոլ Պոգբայի մասին ասեկոսեներին։
«Իբրահիմովիչը կարող է վերադառնալ Իտալիա՝ «Միլան»։ Բալոտելի՞ն․ եթե նա ունենար Իբրահիմովիչի գլուխը, Մեսսին ավելի քիչ «Ոսկե գնդակ» կունենար։
Ինչ վերաբերում է Պոգբային, ապա նրա՝ «Չելսի» տեղափոխության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարել է Ռայոլան։









































