Կատալոնական «Բարսելոնա»-ի 2 ֆուտբոլիստ՝ Դանի Ալվեսն ու Արդա Թուրանը, կարող են փոխել ակումբային գրանցումը։ «Բարսելոնա»-ն դեմ չի լինի բաց թողնել նրանց, եթե ստանա շահավետ առաջարկներ։ Այս մասին գրում է AS-ը։
Թուրանի և Ալվեսի ծառայություններով հետաքրքրվում են մի քանի չինական ակումբներ։ Իսպանիայի գործող չեմպիոնի ղեկավարությունը հուսով է զգալի գումար ստանալ հատկապես թուրք կիսապաշտպանի տրանսֆերի վաճառքից։
Ալվեսի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ․, իսկ Թուրանը համաձայնագրի ժամկտը լրանալու է 2020-ին։










































