Երգչուհի Մադոննան Met Gala-ի ժամանակ իր բաց հագուստն անվանել է «քաղաքական հայտարարություն»՝ փոխանցում է Billboard-ը։
Նրա հագուստը եղել է Givenchy-ից։ Ոչ բոլորն են գնահատել երգչուհու ռիսկային ընտրությունը։ Ի պատասխան՝ Մադոննան հայտարարել է, որ իր հագուստը եղել է ոչ միայն նորաձևություն, այլև քաղաքական հայտարարություն։
Կատարողի խոսքով՝ կարծիքը, համաձայն որի՝ կնոջը չի թույլատրվում իր սեքսուալությունն արտահայտել և խիզախ լինել որոշակի տարիքից հետո, ապացուցում է, որ «մենք նախկինի պես ապրում ենք մի հասարակությունում, որտեղ գոյություն ունի էյջիզմ (խտրականություն՝ կապված տարիքի հետ) և սեքսիզմ»։
Մադոննան ընդգծել է, որ երբեք սահմանափակ չի մտածել և չի պատրաստվում այդպես մտածել։ Բացի այդ, նա կոչ է արել բոլորին միանալ սեռերի հավասարության համար պայքարին։












































