ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները զավթել են Սիրիայի արևելքի Էշ-Շաեր գլխավոր գազահանքը։ Այս մասին հայտնում է Amaq գործակալությունը։
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով սպանվել է սիրիական բանակի 30 զինվոր։
Գրոհայիններին հաջողվել է նաև զավթել մեծ զինանոց ու տանկեր։










































