«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով գործարանի վերագործարկում և աշխատավարձերի տույժ-տուգանքները:
«Ծանուցագրեր են եկել, որ մինչև հուլիսի 1-ը ևս 400 հոգու աշխատանքից կազատեն, նրանք 3 ամսվա աշխատավարձ չեն ստացել»,- ասաց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցը,- մեզ մնում է միայն պայքարել, որ գործարանը վերագործարկվի, մենք աշխատանք ունենանք»:
Նա ասաց նաև, թե կառավարության դիմացից պատրաստվում են գնալ Էկոնոմիկայի նախարարություն, քանի որ, ըստ նրա, դեռևս պատգամավոր եղած ժամանակ, ինչպես նաև դրանից հետո Արծվիկ Մինասյանն ասել է, թե ջանք ու եռանդ չի խնայի, որ «Նաիրիտը» աշխատի:
Մանրամասները՝ տեսանյութում:










































