Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Ազգային նավթային ընկերության տնօրեն Ռուքնեդդին Ջավադին հայտարարել է, թե Իրանը որ դեպքում կմիանա ՕՊԵԿ-ի սահմանած նավթարդյունահանման քվոտաներին:
Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ կլինի դա անել միայն այն բանից հետո, երբ երկրում նավթի արդյունահանման ու արտահանման մակարդակը կհասցվի այն մակարդակին, որը երկրում կար նախքան պատժամիջոցների սահմանումը:
Ջավադին ապրիլի վերջին հայտարարել էր, որ Իրանը պատժամիջոցներից առաջ օրական արդյունահանում էր 4 միլիոն բարել նավթ և մտադիր է այդ ցուցանիշին հասնել ընթացիկ տարվա հուլիսին:











































