GLAAD կազմակերպությունն ուսումնասիրել է հոլիվուդյան հիմնական ստուդիաների՝ 2015 թ. թողարկված ֆիլմերում ԼԳԲՏ կերպարների առկայությունը: Այդ մասին զեկույցը հրապարակվել է GLAAD-ի պաշտոնական կայքում:
Ուսումնասիրված 126 ֆիլմից 22-ը (17,5%) սյուժեում գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների կամ տրանսգենդերների են ներգրավել, ինչը համապատասխանում է նախորդ տարվա ցուցանիշին:
Կինոյում առավել քիչ ներկայացված են տրանսգենդեր կերպարները, ներկայացված են միայն մեկ հերոսով մեկ կատակերգական ֆիլմում:
Ֆիլմերում ամենաշատը գեյեր են եղել՝ ԼԳԲՏ կերպարներ պարունակող ֆիլմերի 77%-ում: Հաջորդը լեսբուհիներն են՝ 23%, և բիսեքսուալները՝ 9%:
Հետազոտության հեղինակներն ուշադրություն են դարձնում, որ ֆիլմերի մեծ մասում ԼԳԲՏ հերոսները սյուժեում էական դեր չեն խաղում:







































