Սիրիական Հոմս քաղաքի արևելյան արվարձանում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 28 մարդ։ Այս մասին հայտնել է Հոմսի նահանգապետ Թալյալ Ալ-Բարազին։
Ահաբեկիչներն ականապատված մեքենա և մոտոցիկլետ են պայթեցրել Ալ-Մուհրեմ շրջանում՝ մոբիլիզացման կետի մոտ՝ փոխանցում է SANA գործակալությունը։







































