Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Իրանի արդյունաբերության, հանքավայրերի և առևտրի նախարարությունը չեղյալ է հայտարարել ամերիկյան արտադրության ավտոմեքենաների ներկրման լիցենզիաները:
Դրանով իսկ ամբողջովին արգելվել է ամերիկյան արտադրության բոլոր ավտոմեքենաների ներկրումը Իրան: Բեռնարգելքի մասին որոշումը կայացվել է նախորդ շաբաթ Իրանի գերագույն ղեկավար, այաթոլլահ Ալի Խամենեիի համապատասխան զգուշացումից հետո:
Խամենեին ընդգծել էր, որ կարիք չկա Իրան ամերիկյան ավտոմեքենաներ բերելու, քանի որ շատ մեծ են իրենց չափերով ու չափից ավելի վառելիք են սպառում:








































