Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ ԵՄ-ն հետևում է շփման գծում դեպքերի զարգացմանը:
«Ինչպես արդեն հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ստատուս քվոն անկայուն է: Մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ կշարունակվեն հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունները»,- ասել է նա:










































