Ալեք Բոլդուինը դեռևս ջերմությամբ է արտահայտվում իր նախկին կնոջ՝ Քիմ Բեսինջերի մասին՝ ասելով, որ նա աշխարհի ամենագեղեցիկ կինն է:
Չնայած զույգն ամուսնալուծվել է 2002-ին, իսկ Բոլդուինի ներկայիս կինն արդեն երեխայի է սպասում, նա, միևնույն է, չի մոռանում նախկին կնոջը: Եվ նույնիսկ աղմկահարույց ամուսնալուծությունը չի կարողացել Քիմին սևացնել Ալեքի աչքերում: Իսկ նրանց ընդհանուր դուստրը՝ Այրլենդը, բարեբախտաբար, մոր գեներն է ժառանգել և մոդել դարձել:
55-ամյա դերասանը 2-րդ երեխային է սպասում իր 28-ամյա կնոջից: նա խոստովանել է, որ տարօրինակ է ունենալ դեռահաս և նորածին երեխաներ միաժամանակ: Չէ՞ որ նրանց միջև 18 տարվա տարբերություն կլինի:










































