Bloomberg լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական լիրայի փոխարժեքը 2008 թվականից սկսած ռեկորդային անկում է ապրել՝ կապված այս ամիս Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկատվության հետ:
Մայիսի 4-ին թուրքական արժույթ լիրան անկում է ապրել 3.9 տոկոսով, իսկ մայիսի 5-ին այն աճել է 1 տոկոսով (մեկ դոլարը համարժեք է 2.86 լիրայի):
Գործակալության հարցում անցկացրած փորձագետները հայտարարել են, որ վերջին շրջանում լուրջ տարաձայնություններ են ծագել Դավութօղլուի և նախագահ Էրդողանի միջև, ինչն էլ կարող է հանգեցնել վարչապետի հրաժարականին:







































