Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ավելացրել է տարիքը, որի դեպքում նահանգում պաշտոնապես թույլ է տրվում ծխախոտ, ինչպես նաև մաստակ և էլեկտրոնային սիգարետների համար հեղուկ գնել՝ այն 18-ից դարձնելով 21 տարեկան: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այդ օրենքի դեմ հանդես են եկել վետերանների կազմակերպությունը և Հանրապետական կուսակցությունը: Նրանց կարծիքով՝ մարդը, ով կարող է զորակոչվել բանակ և պատրաստ է զոհվել հանուն իր երկրի, պետք է ծխախոտ գնելու հնարավորություն ունենա, եթե ցանկանում է:
Օրենքի հիմնական նպատակն է երիտասարդներին հեռու պահել վնասակար սովորույթից: ԱՄՆ Բժշկական ինստիտուտի տվյալներով՝ ծխողների 90%-ը փորձում է ծխել մինչև 19 տարեկանը լրանալը:











































