Համաշխարհային հանրությունը մայիսի 5-ին նշում է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը: Այս մասին հայտնում է calend.ru-ն:
Օրը սահմանվել է 1992 թվականի մայիսի 5-ին: Այդ օրը սահմանափակ հնարավորություններով մարդիկ եվրոպական 17 երկրներում միաժամանակ անցկացրել են հաշմանդամների հավասար իրավունքների համար պայքարի օր՝ ընդդեմ ֆիզիկական, հոգեկան կամ տեղաշարժման սահմանափակումներով մարդկանց նկատմամբ խտրականության:









































