Tuesday, 30 04 2024
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ
Չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ պատգամավոր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ ստանալու է միջազգայնորեն ճանաչված սահման և պահպանելու է իր ինքնիշխանությունը
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան
Գոնե թոշակը թողեք, որ մարդը յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ փոխնախարարին
Շեշտել են տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում ՀՀ մասնակցության անհրաժեշտությունը
Ալիեւ դեմարշը. ի՞նչ սպասել ԱՄՆ Կոնգրեսից
16:22
«Ուկրաինային ՆԱՏՕ կընդունեն միայն հաղթանակից հետո». Զելենսկի
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեկիստական «սյուները» ակտիվացել են. նույն ակտորներն են ու նույն ծրագիրը Վրաստանում և Հայաստանում
Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու պայմանագիրը ստորագրվել է
Լևոն Քոչարյանի թիկնապահը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ
15:50
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Վրաստանի բնակչությունը նվազել է 1,1 տոկոսով
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը

Այդ հարցերը չբարձրացնելը, այդ հարցերը չլուծելը դավաճանություն է. Անդրանիկ Քոչարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար  Անդրանիկ Քոչարյանը:

– Պարոն Քոչարյան, ի՞նչ էր քառօրյա պատերազմում տեղի ունեցածը և որքանո՞վ էր ծրագրված. ըստ տարբեր գնահատականների՝ Ադրբեջանը չի ունեցել առաջ շարժվելու մեծ ծրագրեր: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ այն կուտակումները, որ այսօր իրականացնում է Ադրբեջանը, արդեն բոլորովին այլ նշանակության ռազմական գործողություններ ծրագրելու միտումների մասին են վկայում, որոնք համեմատելի չեն ապրիլի 2-ին եղած ուժերի և հնարավորությունների հետ:

– Դրանք այս պահի գնահատականներն են, որոնք արդեն երկու օր է տրվում են համապատասխան կառույցների կողմից, բայց այն, ինչ տեղի ունեցավ՝ դա 94 թվականից այս կողմ ամենամեծ գործողությունն էր մեր հարավային սահմանների և Արցախի հյուսիսային սահմանների ուղղությամբ, և պետք է արձանագրել, որ այդ գործողություններն, այնուամենայինիվ, ծրագրված էին, սակայն մեծ հաջողություններ չկարողացան ունենալ մեր զինվորների ցույց տված դիմադրության և ՊԲ-ի կողմից իրականացրած որոշակի հմտությունների շնորհիվ: Արդյունքում հիմնականում պահեցինք մեր դիրքերը, իհարկե՝ որոշ փոփոխություններ տեղի ունեցան, որոնք կարելի է անվանել փոքրիկ ստատուս քվոյի փոփոխություններ, որոնց շտկմանը պետք է միտված լինեին մեր հետագա ռազմական գործողությունները:

– Դուք կարծում եք, որ պետք է դիրքերը հետ բերել:

– Ես կարծում եմ, որ պետք է վերադառնալ 94թ. հրադադարով սահմանված սահմաններին և փորձել բանակցությունների միջոցով իրականացնել այն նպատակները, որ ունեն Հայաստանը և Արցախը:

– Պարոն Քոչարյան, դուք 90-ականների առաջին օրերից մասնակցել եք պատերազմական գործողությունների ընդհանուր համակարգումներին, ի՞նչ հիմնական տարբերություններ կարող եք նշել այն գործողությունների մեջ, որ մենք տեսանք այս քառօրյա պատերազմում, և այն տարբերությունները, որոնք պարտիզանական կռիվների ընդհանուր տրամաբանություն ունեին:

– 90-ականներին մենք ունեցել ենք անհաջողություններ և, դրանցից դասեր քաղելով, ձևավորել ենք կանոնավոր բանակ, մենք ավելի արագ ձևավորեցինք կանոնավոր բանակի կառույցները թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, և կարծում եմ, ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը, Արցախի բանակը մի աստիճան ավելի բարձր պետք է լիներ, քան Հայաստանի բանակը, այդ սկզբունքը պահելով, քանի որ հիմնական ռազմական գործողություններն իրականացվում էին Արցախի տարածքում, այնտեղ ավելի արագ և մեծ թափով ձևավորվեցին կառույցները, և հաջողություններն իրենց սպասեցնել չտվեցին՝ Քելբաջարից սկսած, իհարկե՝ Շուշին մեր ամենամեծ ձեռքբերումն էր, բայց դրանից հետո ունեցել ենք նաև անհաջողություններ: Դրանից հետո այն տեմպերը, որ տրվեցին Արցախի պաշտպանական բանակի խնդիրը լուծելիս, ունեցան այնպիսի հաջողություններ, որ պլանավորված գործողությունները բացեցին այն ժամանակվա նոր իրողությունները, մեր առավելություններն ի հայտ եկան հակառակորդի նկատմամբ, և դրանք ավարտվեցին 94թ. զինադադարով: Դրան զուգահեռ, բնականաբար, նաև Հայաստանն էր ձևավորում իր կառույցները, և Արցախի ու Հայաստանի համագործակցությունը, կարելի է ասել, այդ թվականներին եղել է ամենաբարձր մակարդակի վրա: Ես կցանկանայի, որ մենք եթե հիմա ունեցել ենք փոքր անհաջողություններ, չդարձնենք մեզ համար վհատվելու առիթ, անհաջողությունները հաղթահարելու համար են, հաղթահարելու համար պետք է ցուցաբերել այնպիսի կամք ու նվիրվածություն, ինչպիսին ունեցել ենք 94-ին:

– Քառօրյա պատերազմի բացերը որո՞նք են, հիմնական ի՞նչ թերություններ եղան. մենք ունեցանք պաշտոնանկություններ, ունեցանք բավականին խիստ հայտարարություններ նաև Արցախից, Ձեր դիտարկմամբ՝ որտե՞ղ էին հիմնական թերացումները:

– Թերացումները մի օրվա մեջ չեն եղել, տարիներ շարունակ իրենց հետքը թողել են, պարզապես այս քառօրյա պատերազմը ավելի տեսանելի դարձրեց դրանք: Դրանք համակարգային թերացումներ են, բայց շատ արագ շտկելի են, շտկելու համար այստեղ միայն ՊՆ-ի գործունեությունը բավարար չէ, և՛ քաղաքական ղեկավարությունը, և՛ առաջին հերթին ՀՀ կառավարությունն ունեն մեծ անելիք: Հիշեցնեմ՝ 90-ականների մեր հաջողությունները պայմանավորված էին ոչ միայն քաղաքական իշխանությունների մոտեցումներով, այլ նաև գործող կառավարության մոտեցումներով, որովհետև կառավարությունը և բանակը գործում էին միասնական: Սպառազինության, մատակարարման, զորակոչի խնդիրները երբեք բանակը միայնակ չէր կարող լուծել, այսօր այնպիսի տպավորություն եմ ստանում, որ բանակը օգնության կարիք ունի, կարծես թե բոլոր դժգոհություններն այսօր ուղղվում են բանակին, իսկ դժգոհությունների մեծ մասը բանակի հետ առնչվում է այնքանով, որ բանակը մեր երկրի կարևորագույն կառույցներից մեկն է, որն ապահովում  է մեր արտաքին անվտանգությունը, մենք ունենում ենք զոհեր, դա վերագրվում է բացթողումներին, իսկ բացթողումների շտկումը միայն բանակով չէ պայմանավորված: Այսօր մեր բանակն ունի սպառազինության և նյութատեխնիկական սպառազինության համալրման կարիք, բայց դրա հետ մեկտեղ ՀՀ-ն պետք է ՊԲ-ին մատակարարի ոչ միայն համապատասխան նյութեղեն գործիքներ, այլ պետք է կարողանա աջակցել նաև մարդկային ռեսուրսով:

– Մատակարարումների և հետախուզությունների մասով ունենք պաշտոնանկություններ. Ձեր դիտարկումները:

– Պաշտոնանկություններ եթե կան, նշանակում է դրանց հիմքերը եղել են: Այսօր էլ ՊՆ-ն ընդունեց, որ դա կապված է ապրիլի 2-ին թույլ տված սխալների հետ, բայց ես կարծում եմ, որ այսպիսի բարձրաստիճան պաշտոնանկումներից առաջ թերացումներ են եղել նաև ավելի ցածր մակարդակում՝ հատկապես այն ուղղությունների վրա, որտեղ մենք ունեցանք մարդկային կորուստներ, և այնտեղ էլ պիտի լինեն պաշտոնանկություններ: Բայց պաշտոնանկությունը պատժի ամենաթույլ ձևն է: Մարդիկ, որոնք պետք է պատասխանատվություն կրեին այս տարիների ընթացքում այդ կառույցները ոչ միայն ինչ-որ մակարդակի հասցնելու համար, այլ նաև զարգացման հեռանկարներ ապահովելու համար, պետք է իրենց մեղքը քավեն, պետք է գնան այնտեղ, որտեղ իրենց աշխատանքի թերացումների հետևանքով մարդկային զոհեր ենք ունեցել, պետք է գնան իրենց ծառայությունը շարունակեն այդ ուղղություններում: Այսօր հասարակությունը պահանջում է քրեական գործեր: Հիմա քրեական գործերի խնդիր պետք է չլինի: Պրոֆեսիոնալ զինվորականների կարիք մենք շատ ունենք, և այդ պրոֆեսիոնալ զինվորականները պետք իրենց մասնագիտական հմտությունը ներդնեն այնտեղ, որտեղ մենք ունեցանք տեսանելի բացթողումներ, կարծում եմ, որ մեր բանակն ունի կադրային համալրման խնդիր, այդ խնդիրը պետք է շատ արագ լուծել:

Այն ժամանակ մեծ ինտելեկտուալ աջակցություն ունեինք հանձինս Հայաստան վերադարձած բարձրաստիճան զինվորականների, որոնք իրենց ծառայության ընթացքում ձեռք բերած մեծ հմտությունները ներդրեցին, հատկապես Ռուսաստանից Հայաստան տեղափոխվեցին 800-ից ավելի բարձրաստիճան սպաներ, որոնք նաև հանդիսացան կանոնավոր բանակի հիմքը՝ մեր ֆիդայական, կամավորական շարժումներից դեպի բանակ եկած տղաների հետ. այդ հիբրիդն էր, որը դարձավ բանակի հենքը: Նրանց մեծ մասին մենք կորցրեցինք տարիքի, զորացրվելու պատճառով, նրանց տեղը պետք է արագ համալրել գիտելիքներով և հմտություններով օժտված մարդկանցով:

Անմիջապես պետք է լուծել այն անհամաչափության խնդիրը, որ առաջացել է մեր և Ադրբեջանի միջև, դա արագ պետք է լուծել, այդ խնդիրը միայն բանակինը չէ, դա պետության, քաղաքական և գործադիր իշխանության խնդիրն է: Անհրաժեշտ են մեծ միջոցներ, իսկ այդ միջոցները գտնելու համար պետք է արդյունավետ պայքար սկսել կոռուպցիայի դեմ: Կոռուպցիոն համակարգերից պետք է վերցնել այն գումարները, որոնք պետք է դառնան արդիական զենք, որպեսզի մեր զինվորի պաշտպանունակությունը դիրքերում բարձրացնելով՝ նրա ապրելու հնարավորությունը մեծացվի:

– Պարոն Քոչարյան, այս պահին կամավորականների հերթափոխ է տեղի ունենում: Այնպիսի տպավորություն է, որ կամավորականների ներկայությունը ինստիտուցիոնալիզացվում է բանակին զուգահեռ, արդեն նույնիսկ հրամանատարական շտաբներ են ձևավորվում Արցախում: Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ կարող է տալ կամավորականությունն այս պահին բանակին, և արդյո՞ք պետք է այն շարունակական լինի և մինչև ե՞րբ:

– Կամավորականությունն իր ներկայությամբ ցույց տվեց, որ նրանք այն նույն տղաներն են, այն նույն ընտանիքներից, որոնք պատրաստ են, անկախ իրենց սոցիալական վիճակից, գնալ և դիրքերում կանգնել զինվորի կողքին: Կամավորականներն այսօր էլ այդ խնդիրը լուծում են, բայց դա բավարար չէ՝ որպես բանակին կայուն, նոր լիցք հաղորդող ռեսուրս: Ռեսուրսներ կարող է գտնել բանակը: Դա այն ժամանակվա հաղթանակի ռեսուրսն էր, հիմա այն ժամանակվա հաղթանակները պահելու և զինադադար պարտադրելու խնդիր ունենք, իսկ նոր պատերազմի մարդկային ռեսուրսը որտե՞ղ է:

Կարծում եմ, այն տղաները, որոնք  իրենց ծառայությունը անցկացրել են Արցախի տարածքում, բանակի կառույցներում, զորացրվելուց հետո, բնականաբար, նրանց մի մասը աշխատանքի է անցել, մի մասն ուսումն է շարունակել, մենք պետք է սկսենք նրանց հետ համագործակցության նոր առաջարկ՝ պայմանագրային նոր զորամասեր ձևավորելու և ՊԲ-ի հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ: Դա կարևոր խնդիր է, որը պետք է անմիջապես ձեռնարկել, որովհետև կամավորականներն, այնուամենայնիվ, տարիքն առած են, կարող են և հոգնել: Նրանց փոխելը պետք է լինի ոչ թե կամավորականության սկզբունքով, այլ կանոնավոր զորամասեր ձևավորելով:

Պատերազմի տարիներին մենք այդպիսի հաջող փորձ առաջին անգամ կիրառեցինք և ստեղծեցինք հինգերորդ բրիգադը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, որը մեծ դեր ունեցավ մեր հաղթանակների և պաշտպանական խնդիրների լուծման հարցում: Եթե այն ժամանակ մեզ հաջողվել էր կամավորականությունից անցնել պայամանգրային զորամասերի ձևավորմանը, այսօր առավել ևս դրա հնարավորությունը շատ մեծ է, որովհետև մենք ունենք նաև երկու տարի Արցախում ծառայած մեծ կոնտինգենտ, դա տասնյակ հազարավոր երիտասարդներն են, 25-35 տարիքային խմբի մեջ փնտրելով՝ այդ ռեսուրսը մենք կունենանք, նաև մեր հաղթանակները պահելու լուրջ ռեզերվ կունենանք, այդ ռեզերվը պահանջում է նաև լուրջ ֆինանսներ, իսկ դա արդեն պետության խնդիրն է, պետությունը պարտավոր է այդ ֆինանսները գտնել այնտեղ, որտեղ կան:

Ինչպես կարող է, ասենք, Արտո Բոյաջյանը ԱՄՆ-ից 2,5 միլիոն դոլար նվիրել Իշխան Զաքարյանի տան համար և հայրենիքի պաշտպանության համար այդ նույն մարդը, և այդպիսի մարդիկ, որ շատ կան թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում, չնվիրեն մեր ԶՈւ սպառազինության արդիականացման կամ ռեզերվային զորամասերի ձևավորման համար: Կառավարությունը պետք է բոլոր ուղղություններով աշխատի: Սփյուռքի նախարարությունը պետք է որակապես փոխի մոտեցումները, հանդես գա ոչ թե փող մուրալու, այլ բոլորովին այլ կոդերով. հիմնական կարգախոսը պետք է լինի զինվորի կյանքը երկարացնելը:

Հաջորդ խնդիրը՝ պաշտպանական դիրքերի ամրացման խնդիրն է, որը պետք է լուծել անմիջապես, դա նշանակում է ինժեներական կառույցների և դրան մղված խնդիրների լուծման համար ՊՆ-ի հետ ձևավորել համապատասխան կառույցներ, համապատասխան տեխնիկա ձեռք բերել: Այսօր ես տեսա, որ մեր երկու զինծառայողներ զոհվել էին դիրքերում՝ փլատակների տակ մնալու հետևանքով: Նշանակում է, որ դիրքերը ամրացման կարիք ունեն, քանի որ այս պատերազմը կարող է շատ երկար տևել: Մեր դիրքերը պետք է լինեն շատ ամուր, հողային ծածկույթների փոխարեն պետք է լինեն դզոտներ, որոնք պետք է պաշտպանեն մեր զինվորին ոչ միայն գնդացիրային կամ ավտոմատային կրակահերթից, այլ նաև ավելի մեծ տրամաչափի զինատեսակներից:

Երբ ասում եմ ռեզերվային զորամասերի ստեղծման մասին, նաև նկատի ունեմ, որ նրանք պետք է առաջին հերթին փոխեն առաջին գծում կանգնած 18 տարեկաններին, բայց դրա համար ժամանակ է պետք, փոփոխությունների համար մեծ ծավալի աշխատանք է պետք իրականացնել, և այդ աշխատանքը պետք է իրականացնել ՊՆ կառույցների միջոցով:

– Պարոն Քոչարյան, մենք անպատրա՞ստ էինք այս պատերազմին:

– Վարչության պետերի թերացումները վկայում են, որ մենք ինչ-որ հարցերում եղել ենք անպատրաստ: Այսօր էլ բազմաթիվ օրինակներ են հնչեցվում, որ ոչ թե անպատրաստ էինք, այլ մատների արանքով էինք նայում: Մենք չենք գնահատել, որ Ադրբեջանի տարիներ շարունակ ձեռք բերած սպառազինությունը մի օր պիտի կրակի, բացի դրանից՝ այդ սպառազինությունը սպասարկելու համար պետք է ավելի պատրաստված զինանձնակազմ ունենալ, այսինքն՝ նրանց բանակն այսօր էապես փոխված է՝ 90-ականների բանակը չէ, և մենք հաջորդ պատերազմը որպեսզի կանխենք, այն սպառազինությունը, որ նա ունի, պետք է կարողանանք բերել առավելությունների չեզոքացմանը: Առավելությունների չեզոքացումը պետք է լինի ոչ  միայն սպառազինությունների ձեռքբերումը, այլ նաև փորձել ՀՀ հնարավորությունների սահմաններում համապատասխան սպառազինություններ ստեղծելու ծրագրեր իրականացնել: Դրա համար էլ են միջոցներ պետք, և այդ բոլոր միջոցների խնդիրն ունի բազմաթիվ լուծումներ. առաջնահերթ լուծումը պետք է լինի այն, որ պետությունը անմիջապես, անկախ իր ցանկությունից, պետք է իրականացնի մսխված գումարների հետ հավաքագրում և ճիշտ օգտագործում՝ անկախ ժամանակային գործոնից, թե երբ են այդ գումարները փոշիացվել՝ նախկին իշխանությունների կողմից, թե այժմյան:

– Վարչապետ Հովիկ Աբրահամյանն, օրինակ, երբ այդ հարցը բարձրացնում ես նրա առջև, ասում է, որ այդպիսի հարցեր բարձրացնելը նույնիսկ դավաճանությանը հավասարազոր է:

– Նա ճիշտ չի ասում: Այդ հարցերը չբարձրացնելը դավաճանություն է, այդ հարցերին լուծում չտալը դավաճանություն է, որովհետև դրանց լուծում չտալու հետևանքով մենք վաղը նորից կունենանք զոհեր, իսկ զոհերն, այնուամենայնիվ, անդառնալի են: Ինչքան էլ Թևան Պողոսյանը իր ծրագրերն իրականացնի՝ սերմնաբջիջի բանկի ստեղծման հետ կապված, այդ սերմնաբջիջները երբեք չեն փոխարինելու մեր զինվորներին, նրանց երբեք մենք էլ չենք ունենալու: Այնպես որ, խնդիրները պետք է ռեալ դաշտում լուծել, իսկ ռեալությունը խոսում է այն մասին, որ այսօր այս մի քանի օրվա սառեցված վիճակը կարող է փոխվել այնպես, ինչպես որ նշում են մեր քաղաքական իշխանության ներկայացուցիչները:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում