Samsung հարավկորեական ընկերության բաժնետոմսերը բորսայում չորս օրվա ընթացքում էժանացել են 10 %-ով՝ մինչև 1.23 հազար դոլար, հաղորդում է Lenta-ն:
Արդյունքում ընկերության կապիտալիզացիան նվազել է 19.7 միլիարդ դոլարով:
Samsung-ի արժեթղթերը սկսել են էժանանալ հունիսի 7-ից՝ JP Morgan-ի հաշվետվությունից հետո, որը կանխատեսել է Galaxy S4 սմարթֆոնների վաճառքի անկում:
Բանկի վերլուծաբան Ջեյ Ջեյ Փարքը կարծում է, որ Galaxy S4-ի վաճառքը նախատեսվածից ցածր կլինի և կկազմի ամսական 7-8 միլիոն հեռախոս: Վերլուծաբաններն ավելի վաղ կանխատեսում էին, որ S4-ը կվաճառվի ամսական 30 միլիոն օրինակով:








































