Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոստովանել է, որ վերջին տարիներին բարելավել է խաղը։ Պոգբան նշել է, որ իր կուռքը Ջանլուիջի Բուֆոնն ու Անդրեա Պիրլոն են։
«Իսկապես, վերջին տարիներին մեծ առաջընթաց եմ գրանցել։ Կարծում եմ՝ դա այն բանի շնորհիվ է, որ շրջապատված եմ գերազանց խաղացողներով։ Նրանք համեստ ու աշխատասերն են և ցանկանում են, որ դու էլ այդպիսին լինես։
Բուֆոնն ու Պիրլոն կուռքերս են։ Ցանկանում եմ կրկնել նրանց հաջողությունները։ Երբեք մի հանձնվեք ու ներդրեք ողջ ուժերը»,- Պոգբայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։











































