Ամերիկացի աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի նոր Lemonade ալբոմն այնքան է տպավորել բրիտանացի երգչուհի Ադելին, որ վերջինս այդ մասին հրապարակայնորեն հայտարարել է Instagram-ում, որտեղ հրապարակել է լուսանկար, որում ինքն աչքերը փակ բռնել է Բեյոնսեի պաստառը։
Ադելը նշել է, որ Lemonade-ի վերաբերյալ իր արձագանքն ուշացած չէ։ «Ես պարզապես զրկվել էի խոսելու ունակությունից»,- անկեղծ ասել է Ադելը։
Ադելի խոսքով՝ իր երկրպագությանն արժանացած անձանցից Բեյոնսեն իրեն առավել ոգեշնչող մարդն է։ Նա գովել է գործընկերուհու տաղանդն ու գեղեցկությունը։
«Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ Բեյոնսեի գոյության համար»,-գրել է Ադելը։








































