Ադրբեջանական Trend լրատվական գործակալության հետ զրույցում Իրանի նավթարդյունաբերության նախարարության մամլո քարտուղար Ջաֆար Պուրֆարժուդին հայտարարել է, որ Իրանը նախապատվություն է տալիս հեռավոր շուկաներ հեղուկացված բնական գազի արտահանմանը, իսկ տարածաշրջանային սպառողներին նախընտրում է գազ մատակարարել խողովակաշարերով:
«Իրանը առաջնահերթությունը տալիս է հարևան երկրներ խողովակաշարարերով գազի արտահանմանը: Եվ այնուամենայնիվ, ուշադրություն դարձնելով ֆինանսական ու անվտանգության հարցերին՝ Իրանը նախընտրում է հեղուկացված գազ արտահանել հեռավոր շրջաններ»,- ասել է նախարարը:
Ընդ որում, Պուրֆարժուդին չի բացառել այն հնարավորությունը, որ Իրանը կարող է դիտարկել խողովակաշարերով Եվրոպա գազ արտահանելու հարցը:
Նրա խոսքով՝ Իրանը նաև ծրագրում է գնել լցանավեր՝ հեղուկացված գազ տեղափոխելու համար:








































