Chanel նորաձևության տան գլխավոր դիզայներ Կառլ Լագերֆելդը գովել է Կիրա Նայթլիին Կոկո Շանելի դերակատարման համար և հայտարարել, որ նա ավելի լավ է մարմնավորել Շանելին, քանի Օդրի Տոտուն:
«Կիրան հիանալի է խաղացել: Նրա հետ աշխատելը հաճելի է և թեթև: Նրա հետ ընդհանրապես ոչ մի խնդիր չի եղել նկարահանման հրապարակում»,- հայտարարել է Լագերֆելդը The Telegraph-ի հետ հարցազրույցում՝ քննարկելով իր կարճամետրաժ՝«Մի անգամ…» (Once Upon a Time…) ֆիլմը:
Իսկ ահա Օդրի Տոտուի խաղը «Կոկո՝ մինչև Շանել» (Coco avant Chanel) ֆիլմում նրա վրա տպավորություն չի գործել: «Ֆիլմը վատ է ստացվել: Շանելը բազմակողմանի անձնավորություն էր: Կիրային հաջողվել է փոխանցել դա»,- ասել է դիզայները:
Հիշեցնենք, որ Once Upon a Time… ֆիլմը Լագերֆելդը նվիրել է Chanel-ի առաջին բուտիկի 100-ամյակին: Այն իր դռները բացել էր 1913 թվականին, ֆրանսիական Դովիլ քաղաքում:









































