Գիտնականներն իրականացրել են մոլորակի պատմության մեջ կենդանի էակների ամենաընդգրկուն «մարդահամարը», որի ժամանակ հաշվվել է մոտ 3 տրիլիոն տեսակ, որոնք բնակվում են Երկրի մակերևույթին, օվկիանոսում, օդում և Երկրի ընդերքում։ Այս մասին ասվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում։
«Մինչև վերջերս մենք պարզապես չունեինք գործիքներ՝ բավարար չափով հստակ գնահատելու շրջակա միջավայրում միկրոբների տեսակների թիվը։ ԴՆԹ հերթականության սահմանման նոր տեխնոլոգիաների հայտնվելը հնարավորություն է տվել հասանելիություն ստանալ տեղեկատվության հսկա զանգվածին, որն անհրաժեշտ է այդ հանձնարարության լուծման համար»,- հայտարարել է Ջեյ Լենոնը Ինդիանայի համասարանից։
Հավաքված տվյալների հետագա ուսումնասիրությունը Լենոնի խմբին օգնել է առանձնացնել մի շարք օրենքներ, որոնք բացահայտում են օրգանիզմների թվաքանակը կապը տեսակների բազմազանության հետ։







































