Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է միայնակ ցամաքային գործողություններ սկսել Սիրայի տարածքում: Հասկանալի է, որ այնտեղ բախումը լինելու է ոչ միայն/ոչ թե Ասադի զորքերի, այլ նաև Ռուսաստանի հետ:
Այս կտրվածքով Կովկասում Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելը դառնում է կենսական անհրաժեշտություն, ինչին պատրաստ է/պատրաստվում է Ադրբեջանը:
Ռուսները դեռ երկար են հիշելու իրենց արակածախնդիր քաղաքականությունը Կովկասում:
Շատ մեծ պայթյունի հոտ է գալիս»:
Լուսանկարը` PAN Photo-ի











































