Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Սինձի Կագավան մեկնաբանել է իր ելույթները թիմի կազմում՝ 2012/13թթ մրցաշրջանում: Այդ մասին տեղեկացնում է Sports illustrated-ը:
«Ես դժգոհ եմ անցած մրցաշրջանում իմ ցուցադրած խաղից: Մրցաշրջանի երկրորդ հատվածում ավելի հաջող հանդես եկա, քանի որ ավելի վստահ էի զգում ինձ:
Ցանկանում եմ «Յունայթեդ»-ի համար լինել այնքան արժեքավոր, որքան Ռունին ու Վան Պերսին: Պետք է խաղալ այնպես, ինչպես նրանք: Ցանկանում եմ հավասարվել նրանց մակարդակին»,- հայտարարել է կիսապաշտպանը:








































