Եգիպտոսն Իսրայելին կոչ է անում դադարեցնել բնակարանաշինության գործունեությունը Երուսաղեմում: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարար Մուհամադ Քամել Ամրը Բաքվում անցկացվող Երուսաղեմի զարգացման ռազմավարական ծրագրի ձևավորման հարցերով դոնորական միջազգային համաժողովին:
Արտգործնախարարի խոսքով՝ Եգիպտոսն իր պարտքն է համարում օգնել պաղեստինցի ժողովրդին և աջակցում է Պաղեստինին ՄԱԿ-ին անդամակցելու ճանապարհին:
«Իսրայելը պետք է վերջ դնի Պաղեստինի հանդեպ իր քաղաքականությանը»,- ասել է նա:
Ամրը նշել է, որ Եգիպտոսը ջանք չի խնայի, որպեսզի պաղեստինցիների իրավունքները վերականգնվեն և պաշտպանվեն:









































