Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը:
Հանդիպման ընթացքում արտգործնախարարները նշել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, հաստատել են երկու երկրների փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:










































