Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Կառավարությունը դրական եզրակացություն չի տա Արցախը ճանաչելու օրինագծին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

– Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարան անցնելուց անմիջապես հետո՝ ամիսներ անց ներկայացրեց օրենսդրական նախաձեռնություն Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ, սակայն այն ժամանակ այդ նախաձեռնությունը մերժվեց, ընդ որում՝ իշխանության կողմից ներկայացվեցին բավականին կոշտ հակափաստարկներ: Ներկայումս, սակայն, Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած նախագիծն արդեն ներկայացվել է կառավարության քննարկմանը: Ի՞նչ եք կարծում՝ այս փուլում ի՞նչ կարող է տալ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը:

– Ոչ թե մեկ, այլ երկու անգամ է ներկայացվել խորհրդարան, երկու անգամ էլ միջազգային կարևորագույն հանգուցային ժամանակահատվածում է եղել. առաջին անգամ ներկայացրինք 2007-ին, երբ արդեն ակնհայտ էր, որ Կոսովոն անկախանալու է, մենք կարծում էինք, որ եթե Հայաստանն առաջինը ճանաչի ԼՂ անկախությունը, ապա Կոսովոյի գործընթացին զուգահեռ կարող են այլ պետություններ ճանաչել ԼՂ անկախությունը: Երկրորդ անգամ ներկայացրել ենք Աբխազիայի և Օսիայի անկախության ճանաչման ժամանակ: Դուք նշեցիք, որ կոշտ հակափաստարկներ են բերել, ասեմ, որ որևէ փաստարկ չի եղել, քանի որ մեր իշխանությունները շատ «հայրենասեր» են, իսկ մենք Արցախին «ամենավատն էինք կամենում», դրա համար վիրավորական արտահայտություններ են եղել: Միակ փաստարկը, որ բերել են, այն էր, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը եթե ճանաչվի, այդ դեպքում պատերազմ կվերսկսվի: Մենք բազմաթիվ հիմնավորումներ և հակափաստարկներ ենք բերել, որ Ադրբեջանը պատերազմելու է այն ժամանակ, երբ պատրաստ կլինի կամ կզգա, որ Հայաստանի նկատմամբ շատ մեծ առավելություն ունի:

Հետագայում նաև Սերժ Սարգսյանն ասաց՝ պատկերացնո՞ւմ եք, «Ժառանգությունը» կամ Րաֆֆի Հովհաննիսյանը եթե գային իշխանության նրանք պատերազմ էին հրահրելու, բայց ժամանակը ցույց տվեց, որ իրենց վատ կառավարման, սխալ արտաքին քաղաքականության արդյունքում մենք ունեցանք 100-ից ավելի զոհ: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանն իսկապես պատերազմելու էր այն ժամանակ, երբ պատրաստ լիներ, ոչ թե Հայաստանը պատրաստ կլիներ որոշակի զիջումների, այլ ինքը պատրաստ կլիներ ռազմական գործողությունների:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնուամենայնիվ միջազգային խաղացողների համար անկախության ճանաչումը շատ հասկանալի լեզու է, դրա համար ընդամենը պետք է լեգիտիմ իշխանություն, որը պայմանավորված չլինի իր աթոռը պահպանելու խնդրով, որովհետև ակնհայտ է, որ եթե Հայաստանը ճանաչեր ԼՂ անկախությունը, սա կնշանակեր միջազգային խաղացողների համար Հայաստանի, Արցախի հետ կապված իրադարձություններում մի փոքր դժվարություններ, իհարկե՝ դա անդրադառնալու էր իշխանությունների վրա, և քանի որ լեգիտիմ իշխանություն չէր, վախենում էր, որ հաջորդ պահին իրեն ուղղակի կհանեն՝ ինչպես նշանակել են, այնպես էլ կհանեն: Դրա համար իշխանությունները, վախենալով իրենց իշխանությունը կորցնելուց, այդ հարցը չընդունեցին, և հիմա այդ հարցը բարձրացնում է ամբողջ փորձագիտական դաշտը, նաև Արցախը: Ժամանակն է ճանաչել ԼՂՀ անկախությունը և շարժվել առաջ: Որևէ բան արդեն մենք չունենք ապացուցելու, որովհետև ուղղակի ժամանակն ապացուցեց մեր ասածների ճշմարտացիությունը: Ցավում եմ, որ մեր ասածները ճշմարիտ դուրս եկան, որովհետև արդյունքում մենք ունեցանք 100-ից ավելի զոհ, որոշակի դիրքերի, ինչպես նաև ժամանակի կորուստ, գործընկերների կորուստ: Ընդ որում՝ ԼՂՀ ճանաչումը կապ ուներ նաև ԵՏՄ մտնելու հետ: Մենք բազմաթիվ հիմնավորումներ ներկայացրինք, որ ԵՏՄ մտնել պետք չէ, այդ թվում՝ նաև Արցախի հետ կապված, որպեսզի Արցախի հարցում շատ մեծ ճկունություն ունենայինք: Չլսեցին: Մտան, այսպես ասած բոլոր ձվերը դրեցին ռուսական զամբյուղի մեջ, և այսօր այդ զամբյուղի ամեն մի ձուն հարվածում է իշխանությունների և, ցավոք, պետության ճակատին, և մենք այդ հարվածն անընդհատ զգում ենք: Ես համոզված եմ, որ եթե մենք Ասոցացման պայմանագիրը ստորագրած լինեինք, այս պահին մենք կունենայինք անկախության ճանաչման շքերթ: Որովհետև Հայաստանը, նաև Արցախը եթե լինեին ԵՄ գործընկեր, իրենք, ի տարբերություն Ռուսաստանի, գործընկերություն հարգել գիտեն, դրա լավագույն օրինակը Հունաստանն էր, Իսպանիան էր, որտեղ բազմամիլիարդ ճգնաժամի առջև կանգնեցին, բայց եվրոպացիները ձեռք մեկնեցին:

– Բայց Վրաստանի դեպքում մենք չտեսանք այդ ակնհայտ աջակցությունը Աբխազիայի և Օսիայի հարցում:

– Աջակցությունն ակնհայտ է եղել, իհարկե՝ ռազմական չի եղել, որովհետև Վրաստանն ինքը պետք է այդ հարցը լուծեր, ինչպես մենք ենք ասում, որ մենք պետք է լուծենք և լուծում ենք: Իշխանությանը հակառակ՝ մեծ զոհերի գնով, որովհետև մեկ զոհն էլ մեզ համար շատ մեծ է, մենք ամբողջ ծրագիր ենք քանդել, և հակառակ իշխանությունների ցանկությունների՝ հող զիջելու, ինչ-որ Կազանյան, Մադրիդյան սկզբունքների, խաղաղարար ուժերի, մեր 18-20 տարեկան հերոսների շնորհիվ նրանց ծրագիրը ձախողվեց, հերթական անգամ ռուսական զորքը մտնելու էր Արցախ, և ռուսական զորքի մատուցմամբ Արցախը հերթական անգամ մատուցվելու էր Ադրբեջանին: Ինչ վերաբերում է Վրաստանին՝ Սաակաշվիլիի շնորհիվ Աջարիան և Ջավախքն ամբողջովին անցան վրացական իշխանությանը:

– Վերադառնանք Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ նախագծին. Դուք նշեցիք, որ իշխանությունները փորձում էին այս հարցը իրենց աթոռը պահպանելուն ծառայեցնել, ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք իրավիճակն այդ առումով հիմա կարող է փոխված լինել, նկատի ունեմ՝ արդյո՞ք այս հարցը չի մտցվում շրջանառության մեջ քաղաքական բանակցությունների ընթացքում օգտագործելու համար, և այս համատեքստում դուք ինչպիսի՞ զարգացում եք ակնկալում, արդյո՞ք այս նախագիծը կյանքի կկոչվի:

– Արցախի անկախության ճանաչման հարցը, ի՞նչ է, նորից դնում են առևտրի շրջանակո՞ւմ: Արցախի ճանաչման հարցը բանակցությունների ենթակա չէ, այլ կայացած իրողություն է, Արցախը ճանաչվել է Մոնտեվիդեոյի սկզբունքների, Հելսինկյան եզրափակիչ ակտի, Խորհրդային Միության Սահմանադրության  համաձայն: Այնպես որ՝ որևէ իրավական փաստաթուղթ գոյություն չունի, որ չճանաչվի Արցախի անկախությունը: Երկրորդ՝ Արցախի անկախության ճանաչումը սակարկման առարկա չի կարող դառնալ, որովհետև այդ անկախությունը ներկվել է, հիմնավորվել է  94թ. մեր հերոս տղաների արյամբ: Իրենք արդեն Արցախի անկախությունը նվաճել են: Սա կայացած փաստ է: Կայացած փաստը դու ճանաչում ես, և եթե բանակցում ես, բանակցիր այլ հարցերի շուրջ. փախստականների խնդիր կա, սահմանային լարվածության նվազման խնդիր կա, տնտեսական խնդիրներ կան, հազար տեսակի խնդիր կա, բայց ոչ դա:

– Պարոն Մարտիրոսյան, Դուք հիշատակեցիք Կազանյան փաստաթուղթը: Եթե Ս. Սարգսյանը «Բլումբերգին» տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանը 2011թ. հունիսին պատրաստ էր ստորագրել այն փաստաթուղթը, որը ենթադրում էր ազատագրված 5 շրջանների վերադարձ, հիմա այսպիսի կտրուկ շրջադարձը և անկախության ճանաչումն ինչպիսի՞ արձագանքի կարող է արժանանալ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային քաղաքական կենտրոնների կողմից:

– Ադրբեջանի մասին խոսելն անիմաստ է, որովհետև Ադրբեջանն անելու է այն, ինչ արել է, այսինքն՝ եթե պատրաստ լինի լայնամասշտաբ պատերազմի և եթե համոզված լինի, որ ինչ-որ հաջողություն է ունենալու, անելու է, որքան էլ ասում ենք, որ որևէ հաջողության չհասավ, այնուամենայնիվ ես մեզ համար անհաջողություն եմ համարում այն, որ մենք մի քանի դիրք տվել ենք: Ադրբեջանը ոչ թե մի քանի դիրք պետք է հայկական կողմից վերցներ, այլ հայկական կողմը, այս դեպքում՝ կոնկրետ Արցախի զինված ուժերը պետք է ոչ Հայաստանի հրամանով, այլ իրենց նախաձեռնությամբ ազատագրեին հերթական հայապատկան, արցախապատկան հողերը, ինչը չի արվել հայաստանյան իշխանությունների պահանջով: Ես կարծում եմ, որ այս դեպքում միանշանակ է, որ Ադրբեջանի քայլերը բացարձակ պայմանավորված չեն մեր քայլերով, այլ պայմանավորված են իրենց ներքաղաքական, նաև արտաքին քաղաքական հարցերով: Ինչ վերաբերում է Արցախի ճանաչման հարցում միջազգային հանրության արձագանքին, ապա միջազգային հանրությունը շատ լսող է, ընդառաջ գնացող, երբ դու խոսում ես իրեն հասկանալի լեզվով: Եթե մենք ունենանք լեգիտիմ իշխանություններ, որը միջազգային հանրության հետ խոսում է իրենց համար ընկալելի լեզվով՝ ժողովրդավարություն, լեգիտիմ իշխանություն, տարածաշրջանային անվտանգություն, մարդու իրավունքների պաշտպանություն, ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունք, ստալինիզմի վերացում, հետխորհրդային բացասական ժառանգության վերացում, այդ բոլորի դեպքում ես համոզված եմ, որ միջազգային հանրությունը շատ լավ հասկանալու է, առավել ևս Արցախի ժողովուրդը՝ մեր հայրենակիցները՝ Հայաստանի և սփյուռքի հետ միահամուռ, իրենք են, որ իրենց անկախությունը պաշտպանել են: Մոնտեվիդեոյի կարևորագույն սկզբունքներից մեկը դա տարածքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ֆունկցիան է. հիմա մենք կարողացել ենք նույնիսկ պատերազմական վիճակում վերահսկողություն սահմանել, և դա արել ենք բացառապես մեր ուժերով: Միջազգային հանրությունը լավ հասկանում է այդ ամենը և իրեն գործընկեր է ճանաչում նրան, ով իր «հաճախությամբ» է աշխատում: Կարծում եմ որևէ խնդիր չկա, որ Արցախի անկախությունը ճանաչելուց հետո մենք մեծամասշտաբ խնդիրներ կունենանք:

– Կարծում եք՝ իշխանությունները հարցը կհասցնե՞ն դրան, թե՞ այդ հարցը կառկախվի խորհրդարանում տևական ժամանակ:

– Ես մտավախություն ունեմ, որ օրինագիծը խորհրդարան կմտնի կառավարության կողմից ոչ դրական եզրակացությամբ: Կառավարության կողմից դրական եզրակացություն տալը քիչ հավանական եմ համարում: Այնուամենայնիվ, սա «Ժառանգության» սուվերեն իրավունքը չէ կամ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ անկախության ճանաչման մասին անընդհատ խոսելը չէ, այլ իսկապես անկախ փորձագիտական շրջանակներն արդեն ակնհայտորեն խոսում են անկախության ճանաչման անհրաժեշտության մասին:

Արցախի ճանաչումը ոչ միայն մեկանգամյա քայլ է՝ միայն Արցախն ենք ճանաչում, այլ սա բազմակի քայլ է, սա նշանակում է Արցախի ճանաչումից հետո մենք պետք է ներսում ունենանք լեգիտիմ իշխանություն, վստահելի կառավարություն, սփյուռքը և մնացած մեր հայրենակիցները Ջավախքում, Արցախում, բոլորս միասնական պետք է լինենք՝ որպես միասնական մեկ ճակատ պետք է պայքարենք Ադրբեջանի ագրեսիայի դեմ, եթե մենք կարողանանք այդ միասությունը ստեղծենք, ոչ միայն միջազգային հանրությունը կճանաչի Արցախի անկախությունը, այլ Հայաստանին որևէ մեկը տարածաշրջանում չի կարող կասեցնել, և ինչպես ժամանակին մենք տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակն էինք, այս դեպքում մենք կլինենք տարածաշրջանում ամենադինամիկ զարգացող երկիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում