Անգլիական «Լեսթեր»-ը երեկ պատմության մեջ առաջին անգամ Անգլիայի չեմպիոն դարձավ։ Շատերն են «Լեսթեր»-ի չեմպիոնությունը հրաշք համարում, բայց ոչ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։
«Ֆուտբոլում հրաշքներ չեն լինում, այստեղ մեծ տեղ ունի աշխատանքը։ Կլաուդիո Ռանիերին ֆանտաստիկ աշխատանք կատարեց, որի դիմաց պարգևատրվեց։ Նրա համար շատ ուրախ եմ»,- Զիդանի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
Հիշեցնենք, որ «Լեսթեր»-ը չեմպիոն դարձավ երեկ՝ «Չելսի» – «Տոտենհեմ» (2:2) խաղից հետո։ Թիմը մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմ»-ին գերազանցում է 7 միավորով։








































