ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՝ հայտնում է France Presse գործակալությունը։
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնավորապես ասել է, որ ՆԱՏՕ-ն «դուռը բաց է թողնում» Ռուսաստանի հետ համագործակցության համար միջազգային անվտանգության հարցերում այն դեպքում, եթե Մոսկվան ուժ չցուցադրի։
«Կրեմլը պետք է որոշի դա։ Մենք չենք ձգտում Ռուսաստանի հետ սառը պատերազմի, առավել ևս իրական ռազմական գործողությունների։ Մենք չենք ձգտում Ռուսաստանին թշնամի դարձնել»,- հայտարարել է նա Շտուտգարտում իր ելույթի ընթացքում։
Միևնույն ժամանակ Քարթերը նշել է, որ բլոկը կպաշտպանի իր դաշնակիցներին, միջազգային կարգը՝ հիմնված կանոնների վրա, և այն դրական ապագան, որն այն ապահովում է։
Քարթերի ելույթը տեղի է ունեցել երեքշաբթի՝ հրամանատարության փոխման արարողության ժամանակ. ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի գեներալ Քերթիս Սկապարոտին՝ Ֆիլիպ Բրիդլավի փոխարեն։









































