Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

ԼՂՀ կարգավիճակը չի կարելի անորոշ թողնել. Շավարշ Քոչարյան

Հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախևառաջ կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, կվերադարձնի իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները և բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ: Այսպիսի հայտարարությոն է արել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդման ժամանակ:

«Երբ որ Ադրբեջանն ասում է, որ ինքն, ըստ էության հրաժարվելով փաթեթայինից, տեսնում էփուլային լուծում, ավելին, ասում է, որ փուլային ասելով հասկանում է իր՝ ինչպես ինքն է բնութագրում օկուպացված տարածքների վերադարձ, որից հետո՝ խոսենք, այդ դեպքում մենք ասում ենք. դեմ չենք փուլայինին, որն արդեն լրիվ այլ սցենար է: Այն ենթադրում է առաջին հերթին Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչում, ԼՂՀ օկուպացված տարածքների վերադարձ, որոնք առայսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ դա Մարտունու շրջանի և Մարտակերտի շրջանի հատվածներն են, Շահումյանի շրջանը ամբողջությամբ, որից հետո Ադրբեջանը կարող է նստել ԼՂ հանրապետության հետ բանակցություններ վարել սահմանների ճշգրտման մասին: Այսինքն, բոլոր փաստաթղթերում՝ լինի Մադրիդյան սկզբունքներ, թե Կազանի փաստաթուղթ, ըստ էության դրված է փաթեթային տարբերակ, որը փորձում էր կողմերի մոտեցումները փոխզիջումների շնորհիվ, այսպես ասած, մերձեցնել»,-ասել է փոխնախարարը:

Քոչարյանը նշել է, որ Ադրբեջանը, ձևականորեն կողմ լինելով փաթեթին, ըստ էության շեշտադրում է արել միայն այն կետերի վրա, որոնք իրեն ձեռնտու են, որով և փորձում էր աղավաղել փաթեթայինը և բերել դեպի փուլային: «Դա, իմ կարծիքով, պատասխան է, որը հնչեցրեց Ադրբեջանի ԱԳ նախարարը, բայց դա նաև այլ իմաստ է պարունակում»,-հավելել է նա:

Փոխնախարարը նշել է նաև, որ վերջին օրերին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայից և վայրագություններից հետո, լիովին ակնհայտ է, որ այն, ինչ որ դրված էր այն բոլոր տարբերակների հիմքում, վերանայման կարիք ունի:

Նա հավելել է, որ այս իրավիճակը ցույց տվեց, որ Ադրբեջանը չի հրաժարվել ի սկզբանե իր կողմից որդեգրած ռազմական, ուժային քաղաքականությունից՝ հայատյացությունից: «Պարզ է նաև, որ կա 1994 թ-ի մայիսի 12-ին զինադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, ավելին, կա նույն թվականի արդեն հունիսի 27-ի պայմանագիրը, որտեղ ուղղակի նշված է, որ զինադադարը գործելու է մինչև մեծ քաղաքական պայմանագրի ստորագրումը: Եվ վերջապես, 1995 թվականի պայմանագիր՝ զինադադարի ռեժիմը ամրապնդելու մասին»,-ասել է Քոչարյանը:

«Եթե Ադրբեջանը կարող է միանգամից հրաժարվել իր միջազգային պարտավորություններից և իր ստորագրությունից, փորձում է ասել, որ դա այսօր չի գործում, պետք է արդեն հասկանանք, նաև միջնորդները պետք է հասկանան: Ենթադրենք վաղը ինչ որ համաձայնագիր ենք ստորագրում, ստորագրում է նաև Ղարաբաղը, չէ՞ որ Ադրբեջանը նույն ձևով կարող է հրաժարվել: Պետք է հստակ գիտակցել, որ գործ ունենք այնպիսի սուբյեկտի հետ, որը ցանկացած պահի կարող է հրաժարվել: Իսկ դա նշանակում է, որ առանց դա հաշվի առնելու չի կարելի առաջ գնալ»,-ասել է փոխնախարարաը; Նա հավելել է, որ հետևաբար, այն, ինչ վերաբերում է հենց կարգավիճակին, չի կարելի թողնել անորոշության մեջ:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում