Sunday, 12 05 2024
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը

Հայաստանը և Արցախը պիտի օգտվեն Ադրբեջանի կոպիտ սխալից. Մասիս Մայիլյան

Այսօրվա գերակա խնդիրը Հայաստանի Հանրապետության և Արցախի հուսալի անվտանգության ապահովումն ու ռազմական սցենարի բացառումն է: Այս հարցերի փաստացի և իրավական լուծումից հետո միայն կարելի է անցնել բանակցություններին, սակայն նոր մոտեցումներով և եռակողմ ձևաչափով, կարծում է ԼՂՀ արտգործնախարարի նախկին տեղակալ, ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

«Անհրաժեշտ է հայության մտավոր և նյութական ռեսուրսները ուղղել Արցախի և Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը»,-  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց Մասիս Մայիլյանը՝ ավելացնելով, որ չարժե անվտանգության հարցերն անպայմանորեն կապել կարգավորման գործընթացի վերսկսման հեռանկարի հետ, բայց «եթե բանակցությունները վերսկսվեն նոր մոտեցումների և առաջարկների հիման վրա, ապա Արցախը պետք է դառնա այդ բանակցությունների լիիրավ մասնակիցը քննարկումների և խաղաղության պայմանագրի կենսագործման բոլոր փուլերում»:

Փորձագետն առաջարկում է բանակցությունների օրակարգից հանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու մասին հարցը՝ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու միջոցով:

«Արցախի կարգավիճակը որոշվել է իր քաղաքացիների կողմից և չի կարող Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա լինել»,- շեշտում է մեր զրուցակիցը:

– Պարոն Մայիլյան, ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր գործընթացը Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ: Ինչպե՞ս կարելի է վերակենդանացնել խաղաղ բանակցային գործընթացը ԼՂ հարցով, և ինչի՞ն պիտի այն ուղղված լինի, շփման գծում անվտանգության խնդիրների լուծմանը, թե՞ հիմնախնդրի կարգավորումը առաջ տանելուն:

– Թե՛ հակամարտության բոլոր կողմերը, թե՛ միջնորդները պիտի շահագրգռված լինեն բանակցային ամբողջական գործընթացի վերսկսման հարցում: Ադրբեջանի նախաձեռնած քառօրյա պատերազմը և այդ երկրի կողմից Զինադադարի եռակողմ համաձայնագրի չեղարկումը տապալեցին ինչպես բանակցային գործընթացը, այնպես էլ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը: Ադրբեջանի՝ զինադադարի ռեժիմից դուրս գալը նշանակում է պատերազմ հայտարարել Արցախին և Հայաստանի Հանրապետությանը՝ որպես համաձայնագրի կողմեր:

Ստեղծված իրավիճակում բացարձակ առաջնահերթություններ են դառնում հայկական պետությունների հուսալի անվտանգության ապահովումը և ռազմական սցենարի բացառումը: Այս հարցերի փաստացի և իրավական լուծումից հետո կարելի է անցնել բանակցություններին, բայց վերականգնված եռակողմ ձևաչափով և նոր մոտեցումներով:

– Ի՞նչ կարծիք ունեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած պայմանների մասին, որոնք անհրաժեշտ են բանակցային գործընթացի վերսկսման համար. 1) հետաքննության մեխանիզմների ներդրում, 2) հասցեական հայտարարություններ, 3) երաշխիքներ, որ Ադրբեջանը չի դիմի նոր ագրեսիայի: Այս կետերը իրագործելի՞ են: Դրանք միայն այդ նպատակո՞վ են հնչեցվել, թե՞ ենթադրում են դիվանագիտական ինչ-որ հեռահար հաշվարկներ կամ նպատակներ:

– Հայաստանի ղեկավարության առաջադրած պայմանները բանակցությունների վերսկսման համար նվազագույնն է, ինչ կարող էր առաջադրել հայկական կողմը քաղաքական երկխոսությունը վերսկսելու համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները (ոչ թե համանախագահները) լիովին ի վիճակի են հասնել Հայաստանի առաջարկների իրականացմանը: Ադրբեջանը, որպես մեղավոր և պարտված կողմ ապրիլյան պատերազմում, չպետք է խոչընդոտի այդ պայմանների իրագործմանը:

Եթե համանախագահ երկրները չկարողանան կամ չուզենան կարճ ժամկետում կյանքի կոչել Հայաստանի արդար պահանջները, այդ դեպքում ՀՀ-ն և ԼՂՀ-ն ազատ կլինեն իրենց գործողություններում:

– Ի՞նչ տրամադրություններ կան այսօր Արցախում այս հարցերի շուրջ, ինչպե՞ս են պատկերացնում հայկական կողմի անելիքները Արցախի քաղաքական և փորձագիտական դաշտում, քաղաքացիների շրջանում, և ի՞նչ կարծիքներ կան Հայաստանից հնչող հայտարարությունների մասին:

– Ապրիլյան պատերազմը ստիպել է շատ քաղաքական գործիչների, վերլուծաբանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ-ում վերանայել իրենց վերաբերմունքը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը: Իրատեսները շատացել են, ինչը հուսադրող է: Կարգավորման 20-րդ դարի վերջերի մոտեցումներով առաջնորդվող գործիչները մարգինալացվում են, մղվում են լուսանցք:

Հրապարակային հայտարարությունները մատնանշում են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմավարական դաշնակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը: Հարաբերությունները երկու հայկական պետությունների միջև դե ֆակտո զարգանում են, բայց անհրաժեշտ է նաև ստեղծել իրավական հիմք գոյություն ունեցող համագործակցության համար:

Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ն ճանաչելու կողմնակիցների թիվն ավելացել է: Չարդարացան նախկինում Երևանում գոյություն ունեցող մտավախությունները, թե Ղարաբաղի ճանաչումը կհանգեցնի պատերազմի կամ կխաթարի բանակցային գործընթացը: Ապրիլի 2-5-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական կողմը կարող է սկսել լայնածավալ պատերազմ և խափանել բանակցային գործընթացը՝ հաշվի չառնելով Հայաստանի իշխանությունների կառուցողական տրամադրվածությունն ու պատրաստակամությունը՝ գնալու փոխզիջումների:

Հայաստանը և Արցախը պիտի պատշաճաբար օգտվեն Ադրբեջանի կոպիտ սխալից, պիտի կարողանանք այնպես անել, որպեսզի աշխարհասփյուռ հայության միասնությունը վերաճի ազդեցության գործնական լծակների։ Նկատի ունեմ այն, որ հայության միասնության ջանք ու եռանդը պետք է նպատակաուղղվի ԼՂՀ-ի ու ՀՀ-ի զարգացմանն ու ամրապնդմանը։ Մենք ռազմական ու քաղաքական իմաստով պիտի ավելի ուժեղացած դուրս գանք ստեղծված իրավիճակից:

– Իսկ ի՞նչ քայլեր պիտի արվեն, Ձեր կարծիքով, Լեռնային Ղարաբաղը բանակցային լիարժեք կողմ դարձնելու համար: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Լեռնային Ղարաբաղի հետ: Այս հարցում որևէ առաջընթաց կա՞: Ո՞ր փուլից Արցախը պիտի մտնի բանակցային գործընթացի մեջ: 

– Քանի որ գերակա խնդիրն այսօր ռազմական հեռանկարի բացառումն է, անհրաժեշտ է հայության մտավոր և նյութական ռեսուրսները ուղղել Արցախի և Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը: Բացի դրանից՝ Արցախի ունեցած զսպման ռազմական մեխանիզմները պիտի լրացվեն ԼՂՀ-ն որպես սուբյեկտ ճանաչող միջազգային իրավաքաղաքական որոշումներով և այն տարածաշրջանային անվտանգության համակարգում ընդգրկելով: Մենք պիտի լուծենք այս խնդիրները՝ անկախ նրանից՝ կվերսկվի՞ կարգավորման գործընթացը, թե՞ ոչ:

Կարծում եմ՝ չարժե տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցը անպայմանորեն կապել բանակցային գործընթացի հետ, քանի որ Ադրբեջանը պայմանավորվելու ունակ կողմ չէ:

Բանակցություններից հրաժարվել պետք չէ, բայց անհրաժեշտ է նոր որակ հաղորդել դրանց՝ քաղաքականապես փոխելով ստատուս-քվոն: Պետք է բանակցությունների օրակարգից հանել ԼՂՀ-ի կարգավիճակը որոշելու հարցը օրակարգից Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ն ճանաչելու միջոցով: Արցախի կարգավիճակը որոշվել է իր քաղաքացիների կողմից և չի կարող Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա լինել:

Եթե բանակցությունները վերսկսվեն նոր մոտեցումների և առաջարկների հիման վրա, ապա Արցախը պետք է դառնա այդ բանակցությունների լիիրավ մասնակիցը քննարկումների և խաղաղության պայմանագրի կենսագործման բոլոր փուլերում: Արցախի Հանրապետությունը, որպես ինքնուրույն ռազմաքաղաքական գործոն տարածաշրջանում, պատրաստ է և պարտավոր է վերցնել պատախանատվության իր բաժինը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար՝ այդ թվում դառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կամ երկկողմ ձևաչափով բանակցությունների լիարժեք մասնակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում