Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին մասնակցել է Թեհրանի 29-րդ միջազգային գրքի տոնավաճառի բացմանը:
Իր ելույթում Ռուհանին հայտարարել է, որ Իրանը ունակ է օտար ներդրումների ու տեխնոլոգիաների օգնությամբ տեխնոլոգիական ոստյուն գործել 4-5 տարում:
«Ոմանք պնդում են, որ մենք կարող ենք ինքնուրույն զարգացնել մեր տնտեսությունը՝ առանց օտար ներդրումների օգնության, և հասնել լավ արդյունքների: Այո՛, դա այդպես է: Սակայն դա կպահանջի առնվազն 40-50 տարի: Իսկ այն հնարավորությունները, որոնք բացվել են Թեհրանի ու վեց գերտերությունների միջև միջուկային համաձայնագրի ստորագրմամբ, թույլ են տալիս նորագույն տեխնոլոգիաները ներդնել հենց հիմա և տեխնոլոգիական ոստյուն կատարել 4-5 տարում:
Չեմ կասկածում, որ Իրանի ժողովուրդը հասնելու է իր առջև դրված առաջադրանքներին»,- ասել է նա:










































