Ամերիկացի երգչուհի Խոսելինա Մարտինեսն անցկացրել է իր հոր սպանության սեփական հետաքննությունը: Սպանությունը տեղի էր ունեցել քառորդ դար առաջ: Արդյունքում նրան հաջողվել է դուրս գալ հանցագործի հետքի վրա: Հանցագործն արդեն ձերբակալված է:
The New York Daily News-ի փոխանցմամբ՝ անցած հինգշաբթի Մայամիում ձերբկալվել է 43-ամյա Խուստո Սանտոսը, որը հետախուզման մեջ էր 1986 թվականից: Նա արդեն խոսովանել է սպանության մեղքը:
Գործի նյութերի համաձայն՝ 1986 թվականի նոյեմեբրի 22-ին Սանտոսը, որն այդ ժամանակ 16 տարեկան էր, երկու հանցակիցների հետ մտել էր Ինվուդի Dominican Express ռեստորան, որը պատկանում էր Խոսելինայի հորը՝ Խոսե Մարտինեսին: Այդ ժամանակ այնտեղ է գտնվել նաև ռեստորանատիրոջ կինը՝ Իդալիան: Դեռահաս այցելուները սկսել են սեռական ոտնձգություններ կատարել կնոջ նկատմամբ և նրան անպատշաճ հարցեր տալ: Նրան օգնության է հասել 41-ամյա ամուսինը, որը ժամանակին Նյու Յորք էր գաղթել Դոմինիկյան Հանրապետությունից:
Տղամարդը փորձել է նրանց դուրս հրավիրել, սակայն Սանտոսը դուրս է բերել ատրճանակն ու կրակել նրա վրա հենց կնոջ աչքի առջև: Այդ ժամանակ Խոսելինան 9 տարեկան էր: Հոր մահը նրան հանգիստ չի տվել և նա, մեծանալով, որոշել է անձամբ փնտրել հանցագործին:
Հանցագործի ինքնությունը պարզվել էր, սակայն նրան ձերբակալել չէր հաջողվել, քանի որ Սանտոսը թաքնվել էր Դոմինիկյան Հանրապետության տարածքում:
Խոսելինան կարողացել է գտնել նրան Background.com, USA-Peopleseach.com, Peoplelookup.com և Intelius.com ռեսուրսների օգնությամբ:








































