Ի տարբերություն շատերի, ովքեր անձրևից թաքնվում են հովանոցների ու տան տանիքների տակ, ֆրանսիացի լուսանկարիչ Քրիստոսֆ Ժակրոն (Cristophe Jacrot) եղանակային վատ պայմաններն օգտագործում է ստեղծագործելու համար: Այս մասին տեղեկացնում է adme.ru-ն:
«Ինձ դուր է գալիս անձրև, ձյունն ու «վատ եղանակի» մյուս դրսևորումները այն բանի համար, որ նրանք իմ մեջ արթնացնում են ռոմանտիկայի ցանկություն ու ստեղծագործելու ցանկություն»,- ասում է նկարիչը:
Նրա լուսանկարները՝ զգայական ու գեղեցիկ, թույլ են տալիս եղանակային վատ պայմաններին այլ աչքով նայել, տեսնել դրա գեղեցկությունն ու խորհրդավորությունը:
Նրա նկարչական շարքում պատկերված է անձրևոտ Հոնկոնգը, Փարիզն ու Նյու Յորքը:







































