Ալ-Կուսեյր քաղաքում Սիրիայի ընդդիմությունը կիրառել է հրետանի և հակահրթիռային պաշտպանության համակարգ: Այս մասին CBS ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մարդիկ, որոնք կռվում են սիրիական բանակի դեմ, շատ լավ զինված են: Ալ-Կուսեյրի դեպքում երկու կողմերն էլ կիրառել են ծանր սպառազինում: Ընդդիմությունը կիրառել է հրետանի և ՀՀՊ համակարգեր»,- ասել է Լավրովը:
Լավրովի խոսքերով՝ Սիրիայում ռազմական հանցագործությունները պետք է հետաքննվեն, սակայն սկզբում պետք է դադարեցնել արյունահեղությունը:









































