Գերմանիայում բանկի աշխատակիցը աշխատավայրում քնած ժամանակ փոխանցել է ավելի քան 222 միլիոն եվրո: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Տղամարդը պետք է կատարեր 64.2 եվրոյի փոխանցում, սակայն քնել է՝ ձեռքերը թողնելով ստեղնաշարի վրա: Արդյունքում նա քնի մեջ սեղմել է «2» կոճակը և հաշվեհամարին փոխանցել 222222222,22 եվրո: Սխալը շուտով հայտնաբերել և ուղղել են:
Գերմանական ԶԼՄ-ների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2012թ. ապրիլին՝ Մայնի Ֆրանկֆուրտի բանկի մասնաճյուղում: Չի հաղորդվում, թե որ բանկի մասին է խոսքը:
Պատահարի հետևանքով աշխատանքից հեռացվել է 48-ամյա բանկի աշխատակցուհին, որի պարտականությունների մեջ էր մտնում հսկել քնած աշխատակցուհու գործողությունները: Կինը, որը բանկում աշխատել էր 1986թ., դիմել է դատարան՝ պնդելով, որ ֆինանսական փոխանցումը հաստատվել է սխալմամբ, ոչ թե միտումնավոր:
Աշխատանքային վեճերի հարցերով դատարանը պարզել է, որ պատահարի օրն աշխատակցուհին իրականացրել է ավելի քան 800 գործողություն, ընդ որում՝ յուրաքանչյուրի վրա ծախսել է 1 վայրկյանից մի քիչ ավելի ժամանակ: Հունիսի 10-ին դատարանը վճռել է, որ կնոջն աշխատանքից հեռացրել են անօրինական կերպով:








































